Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա՝ ՀԱՊԱԿ-ում

Շատ հաճախ ծնողները չեն կարևորում երեխայի կյանքում առաջացած հոգեբանական խնդիրները և սպասվող հետևանքները, կամ չեն ընդունում այն փաստը, որ իրենց երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Իրականում, խնդիրների մեծ մասի գոյությունը նորմալ երևույթ է, և դրանք երեխայի ձևավորման անհրաժեշտ մաս են կազմում: Սակայն կան խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը՝ դրանք հաղթահարելու և հետագա նոր խնդիրների առաջացումը կանխելու համար:

Սիրելի ծնողներ, Ձեր երեխայի հետ կապված մտատանջություններից ազատվելու, երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու լավագույն տարբերակը հոգեբան-մասնագետին ժամանակին դիմելն է:
Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ` իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից` մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:

Հոգեբանին դիմելու պատճառ կարող են լինել մարդու կյանքում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններն ու լուրջ փոփոխությունները, որոնց հակազդման համար ինքը չունի համապատասխան հմտություններ: Դրանք սեփական պատկերացումներից, սպասելիքներից դուրս անսովոր վիճակներ են, որոնք անձն ի զորու չէ փոխել, բայց և հարմարվելը թվում է անհնար: Կյանքի այդ մարտահրավերներին դիմակայելու համար մարդը պետք է վերակառուցի իր արժեհամակարգը և փոփոխի վարքի ստանդարտ ձևերը: Դրանք հաճախ բացասական միջադեպերն են` հարազատի կորուստը, ընտանիքի փլուզումը, բռնությունը, բայց, երբեմն, դրական իրադարձությունները ևս դառնում են սթրեսածին լուրջ հանգամանքներ` երեխայի ծնունդը, պաշտոնի բարձրացումը, բնակավայրի փոփոխությունը և այլն:

Որպես սոցիալական էակ, անձի հոգեկան ներդաշնակության և ամբողջականության համար խիստ կարևոր են նրա ճիշտ փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները միջավայրի հետ: Երբեմն մարդն սկսում է անհարմարություն զգալ առօրեական շփումներից, խուսափում է հանդիպումներից, մտերմիկ զրույցներից, կոնֆլիկտային են դառնում նրա շփումները նույնիսկ սիրելի մարդկանց հետ: Այս իրավիճակները ևս կարող են արդյունավետ հաղթահարվել հոգեբանական/հոգեթերապևտիկ միջամտությամբ:

Պատահում է նաև այնպես, որ անձը, առանց ընդգծված կենսական դժվարությունների, իրեն զգում է փակուղու առջև, երբ սեփական գոյության իմաստը դառնում է անորոշ, նպատակներն՝ արժեզրկված, ունեցածը՝ անբավարար:

Առաջացած խնդիրները լուծել ինքնուրույն, թե հոգեբան/հոգեթերապևտի պրոֆեսիոնալ աջակցությամբ, յուրաքանչյուրի անձնական որոշումն է: Ամեն դեպքում, պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը` երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորին արագ վերականգնել ներքին անդորրը:

Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ` իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:

Այն խնդիրներն ու իրավիճակները, որոնց դեպքում պետք է դիմել հոգեբանին, բազմազան են: Այնուամենայնիվ, փորձել ենք համակարգել դրանք՝ հաշվի առնելով չափահաս մարդկանց և երեխաների հոգեբանական խնդիրների առանձնահատկությունները:

Չափահաս անձանց առնչվող խնդիրներ.

. Անձնային աճ, ինքնազարգացում
. Ինքնագնահատականի խնդիրներ, անվստահություն, թերարժեքության բարդույթներ
. Տագնապ, վախ, ֆոբիա
. Տարիքային ճգնաժամեր
. Սթրես, դեպրեսիա, քրոնիկ հոգնածություն
. Կորուստ, վիշտ, տրավմա
. Աշխատանքային սթրես
. Ուշադրության, կենտրոնացման, հիշողության խնդիրներ
. Միջանձնային հարաբերություններում խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ
. Մինչամուսանական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ
. Հոգեսեռական խնդիրներ
. Ծնողավարություն
. Հոգեմարմնական խնդիրներ
. Քաշի կառավարում, սննդային խանգարումներ և սննդային ռեժիմի փոփոխություն
. Քրոնիկ հիվանդությանը հարմարվելու դժվարություններ
. Վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)
. Կյանքի իմաստի փնտրտուք, սեփական ես-ի բացահայտում
. Կարիերայի կառուցում, մասնագիտական կողմնորոշում

Երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ.

. Վարքի խանգարումներ
. Բարձր տագնապայնություն
. Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
. Զարգացման խանգարումներ
. Մանկական աուտիզմ
. Հետտրավմատիկ սթրես
. Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
. Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
. Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
. Կակազություն, խոսքի խնդիրներ
. Անհանգիստ քուն
. Ուշադրության, կենտրոնացման խնդիրներ
. Հասակակիցների հետ շփման խնդիրներ
. Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
. Քաշի խանգարումներ
. Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)
. Դեռահասների մասնագիտական կողմնորոշում


ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն