Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին, հոգնածությանն ու լարվածությանը:

 Ցանկություն չկա ոչ մի բանի, հնարավոր չէ կենտրոնանալ և ինչ-որ բանով զբաղվել: Առաջանում է անվճռականություն, մտքեր են սկսում ծագել, թե կարծես ոչ մեկին պետք չես և զգացողությունն այն է, որ բեռ ենք դառնում մտերիմների համար: Սրանք գործնականում ծանոթ են  գրեթե բոլոր կանանց: Մյուսներն էլ, թուլության և անտարբերության դեպքում, այսինքն, քայքայված նյարդային համակարգի նշաններով, ինքնուրույն սկսում են իրենց ախտորոշել դեպրեսիա, չհասկանալով, որ այս հիվանդությունը դուրս է կենցաղային հասկացությունից:

 Ախտանշանները

 Իրականում դեպրեսիան հոգեկան վիճակ չէ, այլ մարդու հոգեկան, սոմատիկ և սոցիալական բարեկեցությունը խախտող գլխուղեղի հիվանդություն: Դեպրեսիայի թեթև ձևերով պարբերաբար տառապում է կանանց մոտ 70%-ը: Բժիշկներն այս հիվանդությունը բնութագրում են որպես ախտանիշների ամբողջություն, որոնցից է նաև ախորժակի բացակայությունը և  քաշի նվազումը: Բայց, միևնույն ժամանակ դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև չափից ավելի շատ սնվելով, երբ կինը փորձում է իր բոլոր խնդիրները լուծել «ուտելով»: Եթե դեպրեսիայի բուժումը ժամանակին չսկսվի , հետագայում կառաջանա պաթոլոգիական քնկոտություն կամ քրոնիկական անքնություն, հոգեկան արգելակում կամ գրգռվածություն, այսինքն, ամեն դեպքում դրանք պաթոլոգիական ախտընթացներ են: Ծանր դեպքերում ինքնասպանության մասին մտքեր են սկսում ծագել:

 Ձգձվող, երկարատև դեպրեսիայի արդյունքում զարգանում են սոմատիկ հիվանդություններ: Ոմանք փորձում են խնդիրը լուծել ալկոհոլով, ինչի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Հոգեբանները հաստատում են, որ 90% դեպքերում ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում դեպրեսիան:

 Բուժումը

Դեպրեսիայի բուժման համար բավական չէ միայն հոգեթերապիան, էլ չենք խոսում ինքնուրույն բուժման փորձի մասին, որը դատապարտված է ձախողման: Բժիշկները կարծում են, որ հարկ է համալիր մոտեցում, այսինքն հոգեթերապևտիկ, դեղորայքային մեթոդների համակցում, արտթերապիա, հոգեվերլուծություն և հիպնոզ: Լավ ազդեցություն է թողնում նաև մանուալ թերապիան, մերսումը, ասեղնաբուժությունն ու ֆիզիոթերապիան:

Շատ կարևոր է հիվանդությունը չանտեսել և հույս ունենալ, թե ամեն ինչ ինքնիրեն կանցնի: Դա չի օգնի, իսկ ապրումների քանակը կմեծացնի հիվանդության կրկնվելու  հավանականությունը: Դեպրեսիան կարող է դրսևորվել յուրաքանչյուր տարիքում, իսկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 40-ն անց կանանց մոտ: Կանխարգելման նպատակով հարկ է զբաղվել սպորտով, լիարժեք հանգստանալ և վարել առողջ կենսակերպ: Այս ամենը շատ պարզ է, բայցևայնպես արդյունավետ:

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն