Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները

Նախկինում տեղեկացրել էինք, որ ՀԱՊԱԿ-ում նոր կորոնավիրուսային վարակի դեմ հակահամաճարակային միջոցառումները շարունակական են լինելու։
Կատարվել է ևս մեկ քայլ վարակի (ո՛չ միայն վիրուսային ծագման) տարածումը կանխարգելելու ուղղությամբ։

Կենտրոնի թվով 9 բուժական բաժանմունքում, միջամտությունների սենյակներում, ընդունարանում, կենտրոնական խոհանոցի սրահներում, բաժանմունքների բուֆետներում և մի շարք այլ սենյակներում, ընդհանուր առմամբ, տեղադրվել է 40 մանրէասպան լամպ (հայտնի` որպես «կապույտ լույս» UV lamp)։

Մանրէասպան լամպերը ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր են և, ըստ գիտական և մասնագիտական ուսումնասիրությունների ու հրապարակումների, տասնյակ տարիներ մանրէազերծ հայտնի հատկություններից զատ, ունեն նաև կորոնավիրուսի ոչնչացնող ազդեցություն։ Ընտրվել են այն սենյակները, որոնք կարող են վարակի տարածման աղբյուր լինել։

Ըստ սահմանված կարգի, բոլոր ընթացիկ աշխատանքների ավարտից հետո, այս լամպերը միացվում են աշխատակիցների կամ պացիենտների սենյակում չլինելու պարագայում՝ մինչև 4 ժամ տևողությամբ։

Հետագայում պլանավորում ենք ձեռք բերել ժամանակակից մանրէասպան լամպեր, որոնք կարող են միացված լինել ավելի երկար ժամանակով և, նույնիսկ, սենյակում մարդկանց ներկայության։ Նման լամպերով կարող են հագեցվել, օրինակ, հիվանդասենյակները, ճաշասենյակները, լոգարանները, սանհանգույցները, հանդիպումների սենյակները և այլն։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն