Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածներ ստացիոնար բուժում ստացող պացիենտների և աշխատակիցների շրջանում

Ինչպես տեղյակ եք, ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող պացիենտների և աշխատակիցների շրջանում մայիսի վերջին օրերին հայտնաբերվեցին կորոնավիրուսով վարակվածներ։ Հայտնաբերվել է պատահականորեն, առանց նույնիսկ չնչին կասկածի։ Վերջին երեք ամիսներին արել ենք ամեն հնարավորը և անհնարը խուսափելու վարակի ներթափանցումից մեր հիվանդանոց։ Ցավոք, չստացվեց, վստահ ենք, որ դա տեղի ունեցավ ինչ-որ մեկի կամ մի քանիսի, հիվանդանոցից դուրս անպատասխանատու վարքի, անպատեհ և անգիտակից ինքնավստահության պատճառով։ եվ հիմա ուզում ենք տեղեկացնել, որ մինչև հիմա և այս պահին հայտնաբերված վարակվածներից և ոչ մեկը որևէ գանգատ կամ ախտանշան չունի, չեն հազում, չեն ջերմում, լավ ախորժակ ունեն, մի խոսքով, հիվանդությունը անցնում է անսիմպտոմ։

Մենք լրջագույն հակահամաճարակային միջոցառումներ ենք արդեն իրականացրել, առանձնացնելով վարակված 9 հիվանդներին, ապահովելով նրանց համար բուժման բարենպաստ պայմաննր։ Ինքնամեկուսացման են ուղարկվել ՀԱՊԱԿ թվով 40 աշխատակիցներ, փոխարինելով նրանց առողջներով։ Մեր միջոցառումները շարունակական են լինելու, առաջիկայում նույնպես իրագործելու ենք մի շարք՝ արդեն ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ։                                 

Մենք մի քանի օր դադարեցրել էինք ընդունելությունը և դուրս գրումները իրավիճակը հասկանալու, վերագնահատելու, նորովի կազմակերպվելու, վերադասավորվելոււ, ինչպես նաև հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառուներ իրականացնելու համար։ Հայտնում ենք բոլորին, որ  այսօր երեկոյան վերսկսել ենք ընդունելությունը հիվանդանոց,  նորից հունի մեջ ենք և, ամենակարևորը, օպտիմիզմով և հավատով լի, որ շուտով այս համաճարակը հետ կնահանջի, իհարկե, պետք է հետևողական լինենք, կրենք դիմակ, անդադար մշակենք ձեռքերը և, մարդկանց հետ շփվելիս պահպանենք հեռավորություն։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն