Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Բարեկամներն ու Ընկերները Ճանաչվում են դժվար օրերին

Նոր Կորոնավիրուսով պայմանավորված, վարակի տարածման ընթացքում՝ դեռ մարտ ամսվանից, ՀԱՊԱԿ-ը մշտապես ապահովված է եղել անհատական պաշտպանիչ միջոցներով։

Այսպես, մեր միջոցներով ձեռք է բերվել 19.000 հատ դիմակ, 20.000 զույգ վինիլային ձեռնոց, 1255 հատ ձեռքերի մշակման համար ալկոհոլային գել, պաշտպանիչ արտահագուստ, պլաստիկ դիմակներ, բախիլներ, ստերիլ դիմակներ և այլն։

Սակայն, ակնհայտ է դարձել, որ առանց օգնության, միայնակ, հնարավոր չէ լուծել այս կարևորագույն խնդիրը, ուստի դիմել ենք տարբեր կազմակերպությունների` հայցելով նրանց օգնությունը։

ՀՀ ԱՆ ՄՕՀԿ կողմից ՀԱՊԱԿ-ին է տրամադրվել ձեռնոցներ՝ 2.000 զույգ, դիմակներ՝ 9.000 հատ։ Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մեր հայրենակիցները՝ Արմեն Տոնոյանը և Արթուր Հարոյանը նվիրաբերել են 2.000 հատ KN95 դիմակ, պաշտպանիչ արտահագուստ` 4 հատ։

Այսօր էլ, օգնության ձեռք է մեկնել «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը նվիրաբերեց բժշկական սպիրտ, դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, էլեկտրոնային ջերմաչափեր, դեմքը պաշտպանող վահանակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Բարեկամներն ու Ընկերները Ճանաչվում են դժվար օրերին` իրենց վերաբերմունքով, քաջալերող խոսքով և գործուն մասնակցությամբ։ Մեր երախտիքի խոսքն ենք ուզում հղել բոլոր նրանց, ովքեր իրենց մարդասիրական մղումներով, առանց երկմտելու, իրենց համար էլ այս դժվարին ժամանակներում, օգնության ձեռք են մեկնում ՀԱՊԱԿ-ում բուժվող շուրջ 400 պացիենտներին  և 270 աշխատակիցներին։

Առողջ եղե՛ք, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեզ։

 

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն