Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող պացիենտի հիվանդանոցից կարճաժամկետ բացակայելու կարգը

Հիվանդանոցային բուժում ստացող պացիենտին իր ընտանիքի անդամների կամ հարազատի կամ օրինական ներկայացուցչի կամ խնամակալի ուղեկցությամբ թույլ է տրվում կարճաժամկետ բացակայել բաժանմունքից, հեռանալով հիվանդանոցի տարածքից, առավելագույնը 6 ժամով, բայց ոչ ուշ քան ժամը 21:00, ուղեկցողի գրավոր դիմումի հիման վրա:

Բացակայությունը կարող է տեղի ունենալ աշխատանքային ժամերին բաժանմունքի վարիչի և բուժող բժշկի համաձայնությամբ, իսկ աշխատանքային ժամերից դուրս բացառապես հերթապահ բժշկի թույլտվությամբ, անհրաժեշտության դեպքում, բուժող բժշկի հետ խորհրդակցության արդյունքում։ Բոլոր դեպքերում կարճաժամկետ բացակայելու թույլտվությունը պետք է արտացոլվի պացիենտի հիվանդության պատմագրի մեջ համապատասխան գրառման միջոցով։

Ուղեկցող անձը կամ անձիք թույլտվություն ստանալու նպատակով ներկայացնում են․

  • - դիմում, նշելով բացակայության նպատակը,
  • - անձը հաստատող փաստաթուղթ, որի պատճեն կցվում է պացիենտի հիվանդության պատմագրի մեջ, հերթապահ բժշիկը ուղեկցող անձի համաձայնությամբ, կարող է  այն հեռախոսով լուսանկարել,
  • - դիմողի հեռախոսահամարը,
  • - բացակայության ընթացքում պացիենտի գտնվելու վայրը և հասցեն,
  • - ինչպես նաև այն տրանսպորտային միջոցը և դրա պետհամարանիշը, որով տեղափոխվելու է պացիենտը։


Թույլ է տրվում կարճաժամկետ բացակայություն միայն այն պացիենտին, որը․

  • - հոգեկան վիճակով և վարքով իր կամ շրջապատի համար վտանգ չի ներկայացնում,
  • - չեն տառապում սրացման փուլում գտնվող քրոնիկ այլ հիվանդություններով,
  • - չեն գտնվում հարկադրական կամ ոչ հոժարակամ բուժման մեջ,
  • - վերջին 10 օրերի ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցներ կամ դեղորայքային հանդարտեցման մեթոդներ ստացիոնարում չի կիրառվել:

 
Բուժող բժիշկը կամ հերթապահ բժիշկը կարճաժամկետ բացակայությունը գրանցում է պացիենտի հիվանդության պատմագրում և հատուկ մատյանում, նշելով․

  • - բացակայության սկիզբը /ժամը/,
  • - վերադառնալու նախատեսված ժամը,
  • - ուղեկցող անձի անուն ազգանունը, հեռախոսահամարը,
  • - անձը հաստատող փաստաթղթի համարը,
  • - բացակայության ընթացքում գտնվելու վայրը և ճշգրիտ հասցեն։

 
Պացիենտի վերադարձը նույնպես նշվում է հիվանդության պատմագրի մեջ առանձին գրառմամբ։ Վերադարձի գրառումը պետք է հստակ պարունակի տվյալներ պացիենտի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ։

Սահմանված ժամին չվերադառնալու կամ նախատեսվածից ուշ վերադառնալու դեպքում հերթապահ բժշկը իր հերթապահության ավարտին զեկուցում է դեպքի վերաբերյալ բաժանմունքի վարիչին, բուժող բժշկին և տնօրինությանը, որի կապակցությամբ որոշում է կայացվում պացիենտի ստացիոնար բուժման շարունակման կամ դուրս գրման վերաբերյալ:

 

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն