Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Կ-331-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/1

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Ստորեւ նշված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ իմաստներով.

1) Բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման,  բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում:

2) Պալիատիվ բժշկական օգնություն՝ կյանքին վտանգ սպառնացող եւ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի եւ նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն եւ սպասարկում, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը եւ հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական եւ այլ խնդիրներ:

3) Առողջություն՝ լիարժեք Ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն:

4) Հիվանդություն՝ ախտաբանական վիճակ, որը բացասաբար է անդրադառնում որեւէ օրգանի կամ ամբողջ օրգանիզմի կառուցվածքի կամ գործունեության վրա եւ պայմանավորված չէ անմիջական արտաքին վնասվածքով:

5) Հիվանդության կանխարգելում՝ անհատի եւ հասարակության մակարդակով կատարվող միջոցառումների ամբողջությունն է, ուղղված հիվանդությունների բեռի եւ ռիսկի գործոնների նվազեցմանը, որի նպատակն է առողջության ամրապնդումը, հիվանդությունների առաջնային կամ երկրորդային կանխարգելումը:

Շարունակությունը կարդալ հետևյալ հղումում ` parliament.am

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն