Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և հոգեբույժ Մհեր Ուստյանն այցելել են Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոն

Դեկտեմբերի 15-21-ը ՀԱՊԱԿ-ի (Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց) տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և հոգեբույժ Մհեր Ուստյանն այցելեցին Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոն՝ Լիոնի Վինատիե հիվանդանոցը։ Այցելությունն իրականացվեց Վինատիե հիվանդանոցի տնօրենի հրավերով, արդեն ձևավորված համագործակցության շրջանակում։

Վերջին երկու տարվա ընթացքում Վինատիեի մասնագետները բազմիցս այցելել են Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ուսումնասիրել ծառայությունների կազմակերպվածությունը, ծավալները և որակը։ Բազմաթիվ քննարկումների ժամանակ խոսվել է հոգեբուժական հիվանդների բուժման մոտեցումների, Նուբարաշենի հիվանդնոցի հեռանկարային զարգացման ուղիների մասին։  

Այս անգամ, Լիոնի Վինատիե այցելությունը կազմակերպվեց հենց հիվանդանոցի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան օգնությամբ։ Այցելության ժամանակացույցը խիստ հագեցած էր և ընգրկում էր Վինատիե հիվանդանոցի բոլոր բուժական բաժանմունքները, հարակից բուժական ստորաբաժանումները, ադմինիստրատիվ կառավարման համակարգը, ինչպես նաև հատուկ հոգեբուժական ծառայություննեը, որոնք, պարզապես, բացակայում են Հայաստանում։

Մինչև այցուլությունը համագործակցության հիմնական ուղղվածությունը դեռահասների հոգեկան առողջության խնդիրների ժամանակակից լուծումն էր, սակայն այցելության վերջում կողմերը նախանշեցին նոր ուղղություններ, որոնք, բոլորի համոզմամբ, շատ արագ կիրականացվեն։ Դրանց մասին առաջիկայում կներկայացնենք ավելի մանրամասն։ Կարելի է վստահաբար փաստել, որ մեր հիվանդներն առաջինն են զգալու և տեսնելու այս համագործակցության արդյունքները։ Ավելին, այցելության արդյունքում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի վերակառուցման մեջ նոր փոփոխություններ են քննարկվում։

Մենք չափազանց բարձր ենք գնահատում ֆրանսիացի գործընկերների շահագրգիռ վերաբերմունքը, հատուկ երախտիքի խոսքեր ենք ուղղում Սիվիա Թոփուզխանյանին` այցելության ամբողջ ընթացքում մեզ հետ լինելու և ուղղորդելու համար։ Շնորհակալ ենք Վինատիեի ամբողջ անձնակազմին, առանձնապես, տնօրեն Մարիոտին` ջերմ ընդունելության համար, և Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին` այցելության կազմակերպման համար։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն