Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ի բուժառուների համար ներդրվել է խմբային թերապիա

2022 թվականից Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ներդրվել է խմբային թերապիայի նոր ձևեր։

Կինոդիտման խումբ

Կինոդիտման խմբում ներգրավված են ավելի քան 18 պացիենտ։ Պարբերաբար  կազմակերպվում է կինոդիտում, որից հետո իրականացվում է քննարկում, կերպարների վերլուծություն։ Այն ունի և ճանաչողական, և բուժական նշանակություն՝ պացիենտների համար։
Սկզբնական փուլում մասնակցությունը ցածր էր, բայց, ժամանակի ընթացքում, պացիենտների կողմից հետաքրքրությունը մեծացել է։

Ընթերցանության խումբ

Ընթերցանության խմբում ներգրավված են 13 և ավելի պացիենտներ։ Մանակիցները բարձրաձայն ընթերցում են, քննարկում իրադարձությունները։

Նկարչության խումբ

Նկարչության խմբում ներգրավված են ավելի քան 12 պացիենտ։ ՀԱՊԱԿ-ում կան երկար տարիներ ստացիոնար բուժվող, իրապես արվեստի բարձր արժեքներ ստեղծող պացիենտներ։

Անգլերենի ուսուցման խումբ

Հարկադիր բուժման բաժանմունքում գործում է անգլերենի ուսուցման խումբ, որտեղ ներգրավված են 15-ից ավելի պացիենտներ։ Անգլերենի ուսուցիչը միևնույն բաժանմունքի բուժառուն է, ում ցանկությամբ և նախաձեռնությամբ իրականացվում է ուսուցումը։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն