Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Ընթանում են «Դեռահասների կրիզիս կենտրոնի» մասնաշենքի կառուցման աշխատանքները

Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում մանկական հոգեբուժությունը գտնվել է թերի վիճակում։ Բավարար է ասել, որ մական տարիքի հոգեբուժական ստացիոնար բուժման առանձնացված բաժանմունք գոյություն չի ունեցել մինչև 2021թ․, երբ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում բացվեց առանձնացված մանկական հոգեբուժական բաժանմունք։ Մանկական հոգեբուժության մեկ այլ ուղղություն, որն այսօր էլ իրականացվում է առանձին հոգեբույժների կողմից տարբեր կլինիկաներում և ոչ լիարժեք ծավալով ու նաև ինստիտուցիոնալ բնույթ չի կրում՝ դեռահաս երեխաների հոգեկան առողջության խնդիրներն են։ Շատ երկրներում այս ուղղությունն անվանվում է «Դեռահասների կրիզիս կենտրոն» և ներառում է ոչ միայն կոնկրետ իրավիճակային բուժման իրականացում, այլ նաև դեռահասների վերասոցիալականացում, աշխատանք՝ նման պացիենտների ընտանիքներում և այլն։  Մեր երկրում նույնպես նման պացիենտները բավական շատ են։ Դեռահասների հոգեկան առողջության փոքր կամ մեծ խնդիրների առաջացման դեպքում ընտանիքը, հարազատները բախվում են ոչ միայն բժշկական, այլ նաև ամենատարբեր սոցիալական խնդիրների՝ հաճախ չունենալով լուծման տարբերակներ։ Եվ հաճախ այդ խնդիրները խարանի պատճառով փորձում են թաքցնել, ինչն էլ իր հերթին բերում է հիվանդության խորացմանը, իսկ կյանքի ավելի ուշ շրջաններում վերածվում քրոնիկ հոգեկան հիվանդության՝ դրանից բխող բոլոր բարդություններով։

ՀԱՊԱԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Լիոնի /Ֆրանսիա/ Վինատյե հոգեբուժական կլինիկայի մասնագետների հետ։ Մեր մասնագետները բազմիցս այցելել  և ուսումնասիրել են ֆրանսիական առաջադեմ փորձը, այդ թվում դեռահասների հոգեկան առողջության հետ կապված կլինիկայի մոտեցումները՝ ինչպես հոգեբուժական, այնպես էլ հոգեբանական և կազմակերպչական առումներով։ Արդյունքում որոշվել է ֆրանսիական և եվրոպական լավագույն փորձի հիման վրա ՀԱՊԱԿ-ում ստեղծել նոր ստորաբաժանում՝ դեռահասների կրիզիս կենտրոն։

Առողջապահության նախարարությունը նույնպես մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս հարցում և ՀԱՊԱԿ-ի հիմնանորագման նախագծային աշխատանքներում նախատեսվեց կառուցել առանձին մասնաշենք` «Դեռահասների կրիզիս կենտրոնի» տեղակայման նպատակով, հետագայում կենտրոնացնելով համապատասխան մասնագետների ներուժը։

Անհրաժեշտ է նշել, որ Դեռահասների համար նախատեսված կենտրոնը սկզբունքորեն տարբերվում է հոգեբուժական ծառայություններից, որովհետև նրա աշխատանքում գերակշռում է հոգեբանական ծառայությունը՝ այն համադրելով ամենատարբեր մասնագետների աշխատանքի հետ։: Դա բավականին ծանր և ծավալուն աշխատանք է, և մեծ է նաև մասնագետների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, արդեն կա պայմանավորվածություն, որ Ֆրանսիացի մեր գործընկերները մեզ կօգնեն այս օղակում աշխատող մասնագետների պատրաստման հարցերում:

Իհարկե, ծառայության կայացման համար ժամանակ է պետք: Շատ կարևոր է, որ լինելով հոգեբուժական հիվանդանոցի կառույց, այդ գործունեությունը չի սահմանափակվելու կամ հանգեցնելու հիվանդանոցային կամ ստացիոնար պայմաններում բուժում ստանալու հնարավորություններին։  Ժամանակի ընթացքում կազմավորվելու են շարժական խմբեր։ Ցանկացած վայրում, որտեղ կլինի դեռահաս բուժառուն, պետք է այցելեն հոգեբույժ, հոգեբան և այլ մասնագետներ, տեղում փորձեն լուծում տալ նրա հետ կապված խնդիրները և, որպես օգնություն, տրամադրելու ամենավերջին տարբերակ, անհրաժեշտության դեպքում, տեղափոխեն ստացիոնար: Կգործեն շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներ, և ցանկացած պահի դեռահասների խնդիրներին կարձագանքեն ու կօգնեն նրանց:

Շինարարական աշխատանքներն ընթանում են, ընդ որում, «Դեռահասների կրիզիս» կենտրոնի մասնաշենքը կառուցվում է ընդհանուր մասնաշենքից որոշ հեռավորության վրա՝ առանձին շենք, առանձին ճանապարհով, հեռու որևէ հոգեբուժական ծառայությունից՝ բացառելու հոգեկան խնդիրներով պացիենտների հետ շփումը:

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Ընդունարան
+374 10 47 53 22

[email protected]

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն