Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում կառուցվելու է հավելյալ կաթսայատուն՝ ջերմոցային տնտեսության վարման համար

5 տարի առաջ ՀԱՊԱԿ-ի լավագույն կառույցներից մեկը համարվել է կաթսայատունը, որը, սակայն, օրվա ընթացքում հիվանդանոցի բաժանմունքներին տաք ջրով ապահովել է ընդամենը մի քանի ժամ։

Ներկայում շուրջօրյա տաք ջուր է մատակարարվում: Բոլոր դեպքերում, կաթսայատան հնարավորությունները սահմանափակ են: Ներկայում հիվանդանոցի կողմից մատուցվող ծառայությունը շարունակվում է ընդարձակվել, նոր մասնաշենքեր են կառուցվում, որոնք պետք է ապահովված լինեն ջեռուցմամբ և մշտական տաք ջրով։

Նախատեսվում է նաև ստեղծել ջերմոցային տնտեսություն, սեփական լվացքատան, դեռահասների կրիզիս կենտրոն: Առաջացել են նոր կարիքներ, և բնականաբար, անհրաժեշտ էր նոր կաթսայատուն կառուցել:

Նախատեսվեց կառուցել ներկա կաթսայատնից փոքր-ինչ հեռավորության վրա՝ արևային տաքացումով: Այս ամենին զուգահեռ, կառուցել ենք նաև հզոր արևային կայան, որը բավարարում է հիվանդանոցի էլեկտրաէներգիայի պահանջները, ավելին, հայկական ցանցերից գումար ենք ստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի համար:

Սա, իհարկե, ժամանակավոր է, նոր կառույցները պատրաստ լինելու պես ծախսերը կավելանան։ Մեր տնտեսությունը վարելիս հիմնական նպատակը ծախսարդյունավետության հասնելն է, ինչը անհնար կլիներ առանց ՀՀ կառավարության ՀԱՊԱԿ-ի հիմնանորոգման ծրագրի իրականացման։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Ընդունարան
+374 10 47 53 22

[email protected]

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն