Գլխավոր | Լուրեր | Ի՞նչ նորամուծություններ կան պացիենտների առաջարկներին արձագանքելու հարցում
Շրջայցերի, հանդիպումների ընթացքում պացիենտները բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, որոնք հնարավորության դեպքում իրականացվում էին ․ մեկ բուժառուի նկարագրից, երբեմն փոխվել է ամբողջ սննդակարգը, սննդի մատուցման հաճախականությունը, տեսականին:
Աշխատանքների իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ 9 բաժանմունքների պացիենտների հետ անընդհատ շփումը հնարավոր չէ, և որոշվեց օգտագործել փակ արկղեր՝ «նամակ տնօրենին» գրվածքով: Պացիենտները կարող են գրել և արկղի մեջ գցել իրենց առաջարկները, դժգոհությունները։ Առաքիչը, ով բաժանմունքների աշխատակազմից չէ, օրը մեկ անգամ բացում է արկղերը, և ուղիղ փոխանցում է տնօրենին։
Նորամուծությունն «աշխատեց», պացիենտները խնդիրներ են բարձրացնում, որոնք ի շահ իրենց են լուծվում:
Առողջապահության նախարարությունը՝ օրենքի պահանջներից ելնելով, որոշեց յուրաքանչյուր բաժանմունքում Հայփոստի արկղ տեղադրել, որպեսզի պացիենտները հնարավորություն ունենան կապ ունենալ նաև արտաքին աշխարհի հետ, նամակ գրել, օրինակ՝ նախարարություն, դատարան և այլն: Եվ այդ նամակներն, առանց բացվելու, ուղարկվում են:
Որոշում կայացվեց նաև, որ առավոտյան ժամը 9-ից մինչև 21։00 պացիենտները, հեռախոսի առկայության դեպքում, հնարավորություն ունենան օգտվել այդ հեռախոսներից առանց սահմանափակման: Ըստ օրենքի, բուժառույին թույլատրվում է ամիսը 3 անգամ մի քանի րոպե հեռախոսային խոսակցություն ունենալ:
Սա իրականացնելու համար տեղադրվել են գրասեղանային բջջային հեռախոսներ, Յուքոմ ընկերության կողմից տրամադրված քարտեր, և պացիենտները հնարավորություն ունեն զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ՝ առանց սահմանափակումների: Հեռախոսների մոտ պատին փակցված են կարևոր հեռախոսահամարներիի ցանկը՝ ոստիկանություն, նախարարության թեժ գիծ, մարդու իրավունքների պաշտպան և պացիենտները ազատ են իրենց որոշման մեջ՝ ուր զանգել և ինչ հարցերով դիմել։ Սա, իսկապես, անհրաժեշտ փոփոխություն էր, բայց և դժվար իրականացված:
Կարևոր է, որ պացիենտները հավատան և վստահեն մեզ, դա կօգնի, որպեսզի նրանց այստեղ գտնվելը արդյունավետ լինի:
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն