Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Ընթանում է ՀԱՊԱԿ-ի ընդունարանի շինարարական աշխատանքները

Այն կներկայանա լիովին արդիականացված ծառայություններով:

ՀԱՊԱԿ-ի առաջին մասնաշենքը եռահարկ է, որի մինչև վերջերս խարխուլ վիճակում գտնվող առաջին հարկը երբևիցէ չի օգտագործվել, մինչդեռ տարիներ շարունակ ընդունարանի տարածքների ընդլայնման և զինակոչիկների փորձաքննության առանձին բաժանմունքի ստեղծման սուր կարիք է եղել։

ՀԱՊԱԿ-ի հիմնանորոգման նախագծով առաջին հարկի կեսը տրամադրվեց ընդունարանին՝ ձևավորելով ընդունարանին կից փոքր հոգեբուժական բաժանմունք (3 հիվանդասենյակ՝ 2-ական մահճակալով)։

Հիվանդասենյակները նախատեսված են կլինիկա ընդունվելիս բուժումից հրաժարվող, այսպես կոչված, ոչ հոժարակամ պացիենտներին՝  մինչև հոգեբուժական հանձնաժողովի եզրակացություն ստանալը տեղավորելու համար, ինչպես նաև սուր հոգեկան վիճակում գտնվող պացիենտների համար՝ 1-2 օրվա ընթացքում հանգստացնելու, հետո միայն տեղափոխելու հիմնական բաժանմունք: Հոգեբուժական ախտորոշումը, օրենքի սահմաններում, պետք է հաստատվի 2 հոգեբույժի կողմից․ ՀԱՊԱԿ-ում՝ հաստատվում է  3 հոգեբույժի կողմից։

Ներկայում ընդունարանի մասնաշենքը ընդլայնվել, համալրվել է կցակառույցով, որտեղ տեղակայված սենյակները հետագայում կծառայեն ամբուլատոր և նեղ մասնագիտական նպատակներով:

Հոգեբուժարանների պացիենտները /Նուբարաշեն, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ/ դեղերը ստանում են Ավանից, որտեղ կենտրոնացված է Երևան քաղաքի ամբուլատոր ծառայությունը: Նման իրավիճակում դեղերի ընդունման վերահսկողությունը դառնում է անհնարին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ երեք շրջանի ամբուլատոր ծառայությունները պետք է իրականացվի ՀԱՊԱԿ-ում: Այդ գործընթացն իրականացնելու համար առկա է  համապատասխան լիցենզիա, և նորոգումն ավարտվելուն պես  նախարարության հետ կքննարկվի, թե որ համայնքները կմիանան կենտրոնին:

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Գրանցվել խորհրդատվության

Ընդունարան
+374 10 47 53 22

hapak.nubarashen@moh.am

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն