Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | Մեղսունակ-անմեղսունակ, սահմանափակ մեղսունակ. Արմեն Հակոբյան

Հոգեբուժության պրակտիկայում հաճախ քրեորեն պատժելի արարք կատարած անձի՝ շատ կոնկրետ արարքի նկատմամբ մեղսունակ կամ անմեղսունակ լինելու վերաբերյալ հարցեր են առաջադրվում։ Նման իրավիճակում, երբ անձի մեղսունակության հարց է առաջանում, քննչական մարմինների միջնորդությամբ  և արդյունքում՝ դատարանների որոշմամբ, նշանակվում է փորձաքննություն, որի նպատակն է պարզել՝ տվյալ արարքը կատարելու պահին անձը գիտակցե՞լ է իր գործողությունների նշանակությունը, կամ կարողացե՞լ է ղեկավարել դրանք: Գոյություն ունեն դատա-հոգեբուժական փորձաքննության հետևյալ տեսակները․ ամբուլատոր և ստացիոնար։ Երկու դեպքում էլ ԱՆ նախարարի հատուկ հրամանով կազմավորված հանձնաժողովներն իրականացնում են զննում, հետազոտություններ, որի արդյունքում հանձնաժողովը գալիս է եզրակացության, թե արդյոք անձը այս կամ այն արաքի նկատմամբ եղե՞լ է մեղսունակ, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ։

Ընդ որում, փորձաքննությունն իրականացվում է, մի կողմից, անձի ուղղակի զրույցի միջոցով, որի ընթացքում հավաքագրվում են կյանքի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մանրամասներ, որոնք կարող են նպաստել հաստատելու հոգեկան հիվանդության առկայությունը, մյուս կողմից՝ ուսումնասիրվում են մեծ թվով փաստաթղթեր, ներառելով բժշկական քարտեր, հիվանդության պատմագրեր, նախկինում տրված եզրակացություններ և այլն։ Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հոգեկան հիվանդության առկայությունը դեռ հիմք չէ արաքի նկատմամբ մեղսունակության հաստատման համար։ Ավելին, միևնույն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը կոնկրետ ժամանակահատվածում կարող է տարբեր արարքների նկատմամբ՝ մի դեպքում լինել մեղսունակ, մյուս դեպքում՝ անմեղսունակ, մեկ այլի դեպքում՝ սահմանափակ անմեղսունակ։ Միևնույն ժամանակ, նախկինում հոգեկան առողջության խնդիրների բացակայությունը հիմք չէ մեղսունակ լինելու արարքի նկատմամբ ։ Այդ իսկ պատճառով փորձաքննություններն իրականացվում են հատուկ հմտություններ և գիտելիքներ ունեցող հոգեբույժների և փորձաքննությանը մասնակից այլ մասնագետների կողմից, որոնք մինչև որոշում կայացնելը հաճախ գիտականորեն ընդունված բարդ վերլուծական ուսումնսիրությունների ճանապարհ են անցնում։ Հարկ է լինում տարանջատել իրական պատճառահետևանքային կապերը անձի կողմից ներկայացվող կեղծ պնդումներից կամ՝ վարքագծի մեջ տեսնել ձևական, կողոմնորոշված վարք, որը հանձնաժողովին հատուկ ներկայացվում է ապակողմնորոշելու համար ։ Փորձաքննության հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն այն մասին, որ անձը տվյալ արարքի կատարման ժամանակ եղել է մեղսունակ կամ անմեղսունակ, կամ սահմնանափակ մեղսունակ։

Եզրակացության հիման վրա․ անմեղսունակ վիճակում հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից և պատժից։  Նրանց նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցում՝  հատուկ հսկողության կամ ընդհանուր տիպի բաժանմունքներում, կամ արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ ըստ բնակության վայրի։

Հարկադիր բուժման որոշում ունեցող բուժառուների համար վերանայումը կատարվում է առնվազն 6 ամիսը մեկ անգամ:

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Ընդունարան
+374 10 47 53 22

[email protected]

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն