Գլխավոր | Լուրեր | 40 տարի հոգեկան առողջության ոլորտում
Արմեն Ռուդոլֆի Հակոբյանը Հայաստանի հոգեբուժության ամենավաստակաշատ և փորձառու բժիշկներից է, ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ։ Ներկայումս նա զբաղեցնում է... «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Արմեն Հակոբյանը ծնվել է 1962 թ. մայիսի 10-ին ՀՀ Գյումրի քաղաքում, մանկավարժների ընտանիքում:
1979 թ. ավարտելով Երևանի թիվ 172 անգլիական թեքումով դպրոցը՝ Ա. Հակոբյանն ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1985 թ.:
1985-1986 թթ. Հանրապետական կլինիկական նյարդահոգեբուժական դիսպանսերում անցել է հոգեբուժության ինտերնատուրա:
1986-1991 թթ. աշխատանքի է անցել Ախուրյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում որպես հոգեբույժ-նարկոլոգ: 1987 թ. հունվարին Ա․ Հակոբյանը նույն հիվանդանոցում առաջին անգամ բացել է հոգեբուժական և նարկոլոգիական կաբինետ՝ միայնակ ապահովելով շրջանի արտահիվանդանոցային հոգեբուժական և նարկոլոգիական ծառայությունները: 1988 թ. երկրաշարժի ժամանակ բազմաբնույթ բշժկական օգնություն է ցույց տվել աղետի գոտու բնակչությանը: Ն. Ռիժկովի կողմից արժանացել է «Երկրաշարժի հետևանքների վերացման 15-ամյակի առթիվ» մեդալին:
1990 թ. Ա. Հակոբյանն աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր որպես տեղամասային հոգեբույժ, ապա աշխատել է որպես բժիշկ-օրդինատոր: 1993 թ.-ից եղել է կանանց 5-րդ բաժանմունքի վարիչը:
1999 թ. ակադեմիկոս Է. Գաբրիելյանի ղեկավարած «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների հայկական գործակալության» թմրադեղերի հսկման բաժնի վարիչն է եղել:
2000-2004 թթ. Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալն է եղել: 2004 թ. Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի լուծարումից և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ ստեղծումից հետո 2004-2005 թթ. եղել է «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Ավանի կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչը, 2005-2007 թթ.՝ «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նուբարաշենի կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչը, իսկ 2007-2015 թթ.՝ «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նորքի կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչը:
2015-2016 թթ. Ա. Հակոբյանն աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փսիխոսոմատիկ բաժանմունքում: Միաժամանակ, Ա. Հակոբյանը, սկսած 2000 թ.-ից առ այսօր, ընդգրկված է միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի կազմում, եղել է նաև այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը: 2000 թ.-ից կարճատև ընդմիջումներով ընդգրկվել է բժշկա-զինվորական հանձնաժողովներում, 2018-2025թթ․ եղել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» զորակոչային հանձնաժողովի նախագահ:
2019-2025թթ․ զբաղեցրել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» փոխտնօրենի պաշտոնը:
Ա. Հակոբյանը 2015 թ.-ից առ այսօր «Մեփլ լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի առաջատար բժիշկ-հոգեբույժն է:
Ա. Հակոբյանը նաև անգլալեզու դասավանդում է «Մխիթար Գոշ» համալսարանի արտասահմանյան ուսանողներին։
Արմեն Հակոբյանն իր մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումներն անցել է ՀՀ տարբեր կլինիկաներում: Աշխատել և ուսանել է նաև Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլլ համալսարանում:
Արմեն Հակոբյանը որպես մարդ, որպես իր ոլորտի բարձրակարգ մասնագետ և ղեկավար, ունի արժեքավոր շատ որակներ, ինչպիսիք են ազնվությունը, գործին նվիրվածությունը, արհեստավարժությունը, գրագիտությունը, մշտական ինքնակատարելագործվելու և ինքնակրթվելու ձգտումը, բազմակողմանի հետաքրքրությունները, աշխատանքային բարձր ինքնակարգապահությունը, աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումը, կառավարման հմտությունները, խստապահանջությունը։ Մասնագիտական իր գործունեության ընթացքում, Ա․ Հակոբյանը բոլոր ներկա և նախկին աշխատավայրերում բնութագրվել է դրական, վայելել և վայելում է բուժանձնակազմի և բուժառուների հարգանքը։ Ա․ Հակոբյանը սերտ համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի հետ, ակտիվորեն մասնակցում է տարբեր օրենսդրական փոփոխությունների քննարկմանը։ Իր գործունեությամբ ներկայումս Ա․ Հակոբյանը համակարգում է Կենտրոնի հոգեբուժական ծառայությունը, հիմնվելով բազմաթիվ օրենսդրական կարգավորումների վրա, հանդիսանում է ՀԱՊԱԿ-ի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վերանայման հանձնաժողովի նախագահը, զորակոչային հետազոտությունների հանձնաժողովի նախագահը: Աջակցում է երիտասարդ բժիշկներին, կայանալու հոգեբույժի բարդ մասնագիտության մեջ, կրթելով և փոխանցելով իր տեսական ու պրակտիկ գիտելիքները, օգնում է նոր հմտությունների ձեռքբերմանը։
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն