Գլխավոր | Լուրեր | Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Ահա և ավարտվեց 2025 թվականը, որը լի էր և՛ փորձություններով, և՛ կարևոր ձեռքբերումներով։ Անկախությունից ի վեր այս տարին մեր երկրի ու ժողովրդի համար եղել է ամենախաղաղ տարիներից մեկը...: Այն բացարձակ արժեք է, որը պետք է պահպանել և բազմապատկել առաջիկա տարիներին, իսկ այդ ամրապնդումը կախված է յուրաքանչյուրիցս` ամենօրյա քրտնաջան աշխատանքով, սիրելով, փայփայելով մեր երկիրն ու պաշտպանելով մեր անկախությունը։
2025 թվականը պատմական էր նաև մեր ոլորտի համար․ ընդունվեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը, որը 2026 թվականից մեր քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հետևողական լինել սեփական առողջության պահպանման հարցում։
Այս տարիների ընթացքում մեր կենտրոնը նույնպես անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ արձանագրելով մի շարք կարևոր հաջողություններ, թեև առաջիկայում դեռևս շատ անելիքներ ունենք։
Հոգեկան առողջության պահպանման դերն առողջապահության համակարգում առանցքային նշանակություն ունի մարդու ընդհանուր առողջության ապահովման համար։ Մեր ամենօրյա նվիրված աշխատանքով մենք պետք է շարունակենք ամրապնդել և զարգացնել թե՛ ոլորտը, թե՛ մեր ազգային կենտրոնը։
Ամփոփելով` 2026 թվականին մաղթում եմ բոլորիս առողջություն, ուժ, մտքի պայծառություն և միասնություն` մեր կենտրոնն ու ոլորտը զարգացնելու` ի շահ մեր երկրի ու բնակչության:
Հարգանքով`
Արտակ Ջումայան
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն