Գլխավոր | Պացիենտի անկյուն | Հաճախ տրվող հարցեր
1. Եթե ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի
Մեր ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի, նախկինում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին ամիսներին հոգեբույժի կողմից նշանակված դեղերը չի խմում, արդյունքում վիճակը վատացել է, վարքագիծը ագրեսիվ է, գոռում է, հնչեցնում է սպառնալիքներ, որոնք հետզհետե ավելի իրական են դառնում։ Ջարդում է տան գույքը, դռները, ապակեղենը։ ընտանիքի անդամների հետ կոնտակտի մեջ չի մտնում։ Չենք կարողանում հանգստացնել։ Ինչպես՞ է կարելի հիվանդին շտապ հոսպիտալացնել ՀԱՊԱԿ-ում։
Հարց
Մեր ընտանիքի անդամներից մեկը հոգեբուժական խնդիրներ ունի, նախկինում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, վերջին ամիսներին հոգեբույժի կողմից նշանակված դեղերը չի խմում, արդյունքում վիճակը վատացել է, վարքագիծը ագրեսիվ է, գոռում է, հնչեցնում է սպառնալիքներ, որոնք հետզհետե ավելի իրական են դառնում։ Ջարդում է տան գույքը, դռները, ապակեղենը։ ընտանիքի անդամների հետ կոնտակտի մեջ չի մտնում։ Չենք կարողանում հանգստացնել։ Ինչպես՞ է կարելի հիվանդին շտապ հոսպիտալացնել ՀԱՊԱԿ-ում։
Պատասխան
Նման դեպքերում, երբ հայտնի է, որ անձը նախկինում ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, հիվանդանոցային պայմաններում հաստատված ախտորոշում, առավել հաճախ, հիվանդը կարիք է ունենում հոսպիտալացման հոգեբուժական հիվանդանոցում։ Եթե խնդիրը շարունակվում է նույն ինտենսիվությամբ, կամ հիվանդը ինքնկամ չի ուզում և հրաժարվում է գնալ հիվանդանոց, անհրաժեշտ է զանգահարել 1-03՝ շտապ օգնության ծառայություն և հոգեբուժական բրիգադի կանչ գրանցել հիվանդի գտնվելու ճշգրիտ հասցեով, այնուհետև անհրաժեշտ է փորձել շարունակել հանգստացնել հիվանդին մինչև շտապ օգնության մասնագետների ժամանելը։
Բրիգադի ժամանելուն պես, բրիգադի հոգեբույժը հետազոտելով հիվանդին իրականացնում է միջոցառումներ, օրինակ դեղ է ներարկում և որոշում է կայացնում արդյոք կա անհրաժեշտություն հիվանդին հոսպիտալացնել։ Եթե հիվանդը հրաժարվում է ինքնակամ դուրս գալ և նստել շտապօգնության մեքենան, հոգեբույժի ցուցումով ուղեկցող սանիտարները տեղավորում են հիվանդին իր կամքին հակառակ և տեղափոխում են նրան ՀԱՊԱԿ։
Հաճախ, նկարագրված դեպքերում անհրաժեշտություն է առաջանում դիմել տարածքային ոստիկանությանը հիվանդին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու աջակցության համար։ Ուստի, անհրաժեշտության դեպքում, անհրաժեշտ է նախորոք հրավիրել ոստիկանության աշխատակիցներ։ ՀԱՊԱԿ-ի /հիվանդանոցի/ ընդունարանում հիվանդին հետազոտում է հերթապահ հոգեբույժը և որոշում է կայացնում հոսպիտալացնել նրան, թե ոչ։ Այդ որոշումը ուղղակի կախված է հիվանդի մոտ ստացիոնար բուժում ստանալու բժշկական ցուցումների առկայությունից, որոնք ամրագրված են ՀՀ օրենքով, այն է․ հիվանդը իր հոգեկան վիճակից կախված վտանգ է ներկայացնում ինքն իր համար և/կամ շրջապատի համար։
Հիվանդին, նրա օրինական ներկայացուցչի կամ ուղեկցող խնամակալի կամ ուղակի ուղեկցող անձի ներկայությամբ ընդունարանի հոգեբույժը հիվանդին մանրամասն բացատրում է ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտության մասին, հաջորդիվ, բացատրելով իր իրավունքները, առաջարկում է ստորագրությամբ հաստատելլ, որ պացիենտի իրավունքները իրեն բացատրվել են։ Այնուհետեև, հիվանդին առաջարկվում է ստորագրել ինքնակամ բուժում ստանալու վերաբերյալ համաձայնության փաստաթուղթը և «Արմեդ» համակարգի միջոցով անհատական տվյալների օգտագործման վերաբերյալ համաձայնությունը։
Հիվանդին ստորագրության ներկայացնում են նաև պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իր իրավունքին վերաբերվող փաստաթուղթը։
Հարկ է հատուկ նշել, որ եթե հիվանդի հոգեկան վիճակը թույլ չի տալիս լիարժեք ընկալել և հասկանալ ներկայացվող փաստաթղթերի իմաստը և նպատակները, ապա նկարագրված բացատրական աշխատանքը իրականացվում էարդեն բուժման կամ բաժանմունքում գտնվելու, բուժող բժշկի գնահատմամբ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Եթե հիվանդը հրաժարվում է ստացիոնար բուժումից, բայց հոգեբույժը որոշում է կայացրել ցուցումներ նրան հոսպիտալացնելու վերաբերյալ, ապա հիվանդին՝ իր կամքին հակառակ, տեղափոխում են բուժական բաժանմունք, ընդունարանի և բաժանմունքի սանիտարների անմիջական մասնակցությամբ և աջակցմամբ, անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով օգտագործելով հիվանի շարժումները սահմանափզկող կամ վերահսկման համար օգտագործվող բժշկական, գրանցված, անվնաս միջոցներ։
Ոչ հոժարակամ հիվանդի բուժումը կազմակերպելու նպատակով հաջորդ 72 ժամերի ընթացքում ՀԱՊԱԿ-ի տնօրենը միջնորդություն է ներկայացնում դատարան տվյալ հիվանդին իր կամքին հակառակ, ոչ հոժարակամ բուժում իրականացնելու նպատակով։ Ոչ հոժարակամ հիվանդի բուժումը կարող է սկսվել բացառապես դարանի կողմից ՀԱՊԱԿ-ի տնօրենի միջնորդությունը բավարարելու դեպքում։
Այնումենայնիվ, մինչև դատարանի որոշում կայացնելը, ելնելով պացիենտի հոգեկան վիճակից, հիվանդի կողմից ագրեսիվ և վտանգավոր վարքի պարագայում, հոգեբույժի հիմնավորված որոշմամբ և նշանակմամբ, որպես վերջին հնարավոր հոգեբուժական օգնության միջոց կարող է կիրառվել դեղորայքային և ֆիզիկական հանդարտեցում։
2. Եթե վախենում եք, որ ընտանիքի անդամներից մեկը իրեն կամ ընտանիքի անդամներին վնաս կտա
Ընտանիքի անդամներից մեկը չափազանց անհանգիստ է, վարքագիծը խիստ փոխվել է, թշնամաբար է վերաբերվում իր ծնողներին, զավակներին, ընտանիքի մյուս անդամներին։ Ձայներ է լսում, խոսում է ինչ-որ մեկի հետ, ով սենյակում չէ, զառանցում է։ Վախենում ենք, որ իրեն կամ ընտանիքի անդամներին կվնասի։ Նախկինում երբեք նման վիճակում չի եղել, հոգեբուժական հիվանդանոցում չի բուժվել։ Ինչ անել՞...
Հարց
Ընտանիքի անդամներից մեկը չափազանց անհանգիստ է, վարքագիծը խիստ փոխվել է, թշնամաբար է վերաբերվում իր ծնողներին, զավակներին, ընտանիքի մյուս անդամներին։ Ձայներ է լսում, խոսում է ինչ-որ մեկի հետ, ով սենյակում չէ, զառանցում է։ Վախենում ենք, որ իրեն կամ ընտանիքի անդամներին կվնասի։ Նախկինում երբեք նման վիճակում չի եղել, հոգեբուժական հիվանդանոցում չի բուժվել։ Ինչ անել՞...
Պատասխան
Անհրաժեշտ է շտապ դիմել հոգեբույժի օգնության։ Կան դիմելու մի քանի տարբերակներ` կախված անձի հոգեկան վիճակից, հարազատների կամ շրջապատի մարդկանց հորդորների և խնդրանքներին հիվանդի ենթակվելուց, իրեն կամ շրջապատին վնաս հասցնելու իրական վտանգից, այդ վտանգի հարաճուն ավելացման փաստից, և այլ բազմաթիվ հագամանքներից ու ախտանիշներից։ Նոր սկսվող հիվանդության ժամանակ նախընտրելի է դիմել տարածքային պոլիկլինիկայում աշխատող հոգեբույժին։ Եթե հիվանդի վիճակը ծանր է, դեպքը տեղի է ունենում ուշ երեկոյան, ապա խորհուրդ ենք տալիս դիմել շտապ օգնության հոգեբուժական մասնագիտացված թիմին, որը համապատասխան ցուցումների առկայության դեպքում կկազմակերպի հիվանդի հետագա բուժումը հոգեբուժական հիվանդանոցում։ Եթե շտապ օգնության ծառայությունը հասանելի չէ, ապա հարկ է սեփական տրանսպորտով հիվանդին տեղափոխել ՀԱՊԱԿ /Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց/։ Որոշ դեպքերում՝ հիվանդի չափազանց ագրեսիվ վարքի դեպքում, հնարավոր վնասումներից խուսափելու նպատակով, կարելի է դիմել նաև տարածքային ոստիկանությանը` աջակցության խնդրանքով։ ՀԱՊԱԿ-ում, շաբաթվա բոլոր օրերին, 24-ժամյա ռեժիմով աշխատող հերթապահ հոգեբույժը կհետազոտի հիվանդին, կցուցաբերի անհրաժեշտ առաջին օգնություն և հոսպիտալացման ցուցումների դեպքում հիվանդը կհոսպիտալացվի ՀԱՊԱԿ-ի բաժանմունքներից մեկում։
3. ՀԱՊԱԿ-ում հիվանդների ստացիոնար բուժումն անվճա՞ր է
Արդյո՞ք Հոգեբուժական հիվանդանոցում բժշկական օգնությունը վճարովի է
Հարց
Արդյո՞ք Հոգեբուժական հիվանդանոցում բժշկական օգնությունը վճարովի է
Պատասխան
Ոչ, անվճար է։ ՀԱՊԱԿ-ում հիվանդների ստացիոնար բուժումն իրականացվում է Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնության շրջանակներում։ Այն ներառում է անվճար կեցություն, հոգեկան հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղեր, սնունդ, խնամք, անհրաժեշտության դեպքում հոգեբանի ծառայություններ։
4. Հիվանդի բուժումը ՀԱՊԱԿ-ում հնարավո՞ր է կազմակերպել հատուկ պայմաններում
Արդյո՞ք հնարավոր է, հիվանդի բուժումը ՀԱՊԱԿ-ում կազմակերպել հատուկ պայմաններում՝ առանց մյուս հիվանդների հետ շփման, վճարովի հիմունքներով։
Հարց
Արդյո՞ք հնարավոր է, հիվանդի բուժումը ՀԱՊԱԿ-ում կազմակերպել հատուկ պայմաններում՝ առանց մյուս հիվանդների հետ շփման, վճարովի հիմունքներով։
Պատասխան
Այո, հնարավոր է։ Նախ, հոգեբույժը որոշում է, արդյոք տվյալ հիվանդը, իր հիվանդության ախտանիշներից և հոգեկան վիճակից ելնելով, կարող է բուժում ստանալ առանձնացված պայմաններում։ Եթե, այո, ապա առանձնացված պայմանները տրամադրվում են վճարովի հիմունքներով բուժական բաժանմունքի բժշկական պերսոնալի մասում տեղակայված մեկուսացման սենյակներից մեկում։ Վճարովի հիմունքներով տրամադրվող ծառայությունները ներառում են կեցության օրական վճար՝ 5000 դրամի չափով։ Հարկ է հատուկ նշել, որ բուն բուժումը և սննդի ապահովումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնության շրջանակներում, նույն հիմունքներով, ինչ մնացած հիվանդների համար։ Վճարովի ծառայությունների մատուցումը իրականացվում է պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, պայմանագրի հիման վրա կատարված վճարումների դիմաց տրվում է հաստատության անունով և վճարված գումարի չափով ՀԴՄ կտրոն։
5. Հոգեբուժական հիվանդությունների բուժման համար հատուկ ժամկետներ նախատեսվա՞ծ են
Ինչքա՞ն է բուժման միջին տևողությունը, արդյո՞ք գործում է 24 օրվա բուժումն լրանալուն պես հիվանդին դուրս գրելու կարգավորումը։
Հարց
Ինչքա՞ն է բուժման միջին տևողությունը, արդյո՞ք գործում է 24 օրվա բուժումն լրանալուն պես հիվանդին դուրս գրելու կարգավորումը։
Պատասխան
Նման կարգավորում չի գործում։ Հոգեբուժական հիվանդությունների բուժման համար հատուկ ժամկետներ չեն նախատեսված։ Նախկինում, դեպքերի ֆինանսավորման կարգով նախատեսված էր բուժումը իրականացնել 24 օրվա ընթացքում և ուներ ոչ մասնագիտական, զուտ մեխանիկական բնույթ, հաստատությունը պարտավոր էր անկախ բուժման արդյունքներից սուր հիվանդին դուրս գրել հիվանդանոցից։ Ներկայում այս կարգը չի գործում։ Հիվանդի բուժման տևողությունը կարող է գնահատվել միայն բուժող բժշկի կողմից, իսկ փաստացի հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը, կամ , եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:
6. Իրավունք ունի՞ ինքնակամ բուժում ստացող հիվանդը պահանջել անհապաղ դուրս գրում
Արդյո՞ք ինքնակամ բուժում ստացող հիվանդը իրավունք ունի պահանջել անհապաղ դուրս գրում։
Հարց
Արդյո՞ք ինքնակամ բուժում ստացող հիվանդը իրավունք ունի պահանջել անհապաղ դուրս գրում։
Պատասխան
Այո, ՀԱՊԱԿ-ում ինքնակամ բուժում ստացող հիվանդը իրավունք ունի պահանջել անհապաղ դուրս գրում։ Այդ դեպքում, հոգեբուժական հանձնաժողովը գնահատում է հիվանդի վիճակը և, եթե նա վտանգ չի ներկայացնում իր կամ շրջապատի համար, նա առողջցել է կամ հոգեկան վիճակը բավարար է և, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը ապա անմիջապես դուրս է գրվում։ Եթե հանձնաժողովը գնահատում է հիվանդի վիճակը ոչ բավարար․ 1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ 2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը: Այս դեպքում, ՀԱՊԱԿ-ի տնօրենի հրամանով սահմանված մշտական գործող հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում ՀԱՊԱԿ տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար:
7. Որո՞նք են ստացիոնար պայմաններում բուժում իրականացնելու չափանիշները
Ի՞նչ բժշկական ցուցումներով են պացիենտին ընդունում ստացիոնար բուժման:
Հարց
Ի՞նչ բժշկական ցուցումներով են պացիենտին ընդունում ստացիոնար բուժման:
Պատասխան
ՀԱՊԱԿ-ում ստացիոնար պայմաններում բուժում իրականացնելու չափանիշները սահմանված են ՀՀ օրենքով և հոգեբուժական հիվանդանոցը պարտավոր է հետևել օրենքի տառին` անկախ ցանկացած հանգամանքից, օրինակ, հարազատների, հարևանների, կամ այլ անձանց, այդ թվում, պետական և իրավապահ մարմինների, համայնքային կառույցների միջնորդություններից, առաջարկներից և խնդրանքներից։
Հիվանդանոցում ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ բուժում իրականացնելու չափանիշներն են (ՀՀ օրենքը Հոգեբուժական օգնության մասին, հոդված 22)․
1. հիվանդը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
2. հիվանդին բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել նրա առողջական վիճակը:
ՀԱՊԱԿ հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում ՀԱՊԱԿ-ի տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար:
8. Արդյո՞ք հիվանդի կամքին հակառակ հնարավոր է բուժում իրականացնել ՀԱՊԱԿ-ում
Եթե մարդը հոգեկան հիվանդ է, նախկինում բազնաթիվ անգամներ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, հրաժարվում է ստացիոնար բուժումից, արդյոք հիվանդի կամքին հակառակ հնարավոր է բուժում իրականացնել ՀԱՊԱԿ-ում։
Հարց
Եթե մարդը հոգեկան հիվանդ է, նախկինում բազնաթիվ անգամներ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում, հրաժարվում է ստացիոնար բուժումից, արդյոք հիվանդի կամքին հակառակ հնարավոր է բուժում իրականացնել ՀԱՊԱԿ-ում։
Պատասխան
ԱՅՈ։ ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ բուժում իրականացնելու չափանիշներն են /ՀՀ օրենքը Հոգեբուժական օգնության մասին, հոդված 22/․ 1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ 2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը: ՀԱՊԱԿ-ի տնօրենի հրամանով սահմանված մշտական գործող հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում, ՀԱՊԱԿ-ի տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` անձին ՀԱՊԱԿ-ում ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար: Միևնույն ժամանակ, ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ բուժում սկսելու կամ իրականացնելու միակ իրավական հիմքը դատարանի որոշումն է։ Եթե դատարանը մերժում է ՀԱՊԱԿ-ի տնօրենի միջնորդությունը, ապա հիվանդը անհապաղ դուրս է գրվում հիվանդանոցից, անկախ նրա հոգեկան վիճակից և հիվանդության բնորոշ այլ հանգամանքներից։ Մինչև դատարանի որոշում կայացնելը, հիվանդը պետք է տեղակայված լինի ՀԱՊԱԿ-ում, սակայն որևէ դեղորայքային բուժում իրականացնելը արգելվում է, բացառությամբ հիվանդի կողմից ագրեսիվ և վտանգավոր վարքի ցուցաբերման դեպքերում, երբ հոգեբույժի նշանակմամբ, այլ միջոցներով հանդարտեցման անարդյունավետության դեպքում, որպես վերջին և ծայրահղ հնարավոր հոգեբուժական օգնության միջոց, կարող է կիրառվել դեղորայքային և ֆիզիկական հանդարտեցում։
9. Արդյո՞ք թույլատրվում է օգտագործել բջջային հեռախոս
Արդյո՞ք թույլատրվում է հիվանդին` ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժման ընթացքում, օգտագործել բջջային հեռախոս
Հարց
Արդյո՞ք թույլատրվում է հիվանդին` ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժման ընթացքում, օգտագործել բջջային հեռախոս
Պատասխան
ԱՅՈ, ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է։ Հիմնվենելով ՀՀ օրենքի վրա, համաձայն ՀԱՊԱԿ-ի ներքին կարգապահական կանոններին, ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժվող յուրաքանչյուր հիվանդ կարող է օգտվել բջջային կապից` իր բջջային հեռախոսով, ամեն օր, ժամը 09:00-ից մինչև 21:00-ը: Հեռախոսների վերալիցքավորումն իրականացնում է բաժանմունքի հերթապահ անձնակազմը՝ հիվանդի խնդրանքով։ Բացի բջջային կապից օգտվելուց, ինչը ոչ բոլոր հիվանդներին է հասանելի, օրինակ, հեռախոս չունենալու պատճառով, բոլոր բաժանմունքներում տեղադրված են ԲԻԼԱՅՆ-ի անվճար տաքսաֆոններ, որոնց միջոցով ցանկացած հիվանդ, ժամը 09:00-21:00 ընթացքում կարող է զանգահարել իր նախընտրած հեռախոսահամարով, ցանկացած հաճախականությամբ։ ՀԱՊԱԿ-ի անձնակազմը չի վերահսկում զանգերի ուղղվածությունը, քանակը, և բովանդակությունը։ Վճարովի զանգերը հիվանդի կողմից կարող է իրականացվել ՀՀ օրենքին համապատասխան` իր միջոցների հաշվին, օրինակ, նախապես ձեռք բերելով ԲԻԼԱՅՆ-ի տակսաֆոնների համար նախատեսված կանխավճարային քարտ։
10. Սահմանափակումներ կա՞ն զանգեր իրականացնելու համար
Ու՞ր կարող են զանգահարել հիվանդները, արդյո՞ք կան սահմանափակումներ։
Հարց
Ու՞ր կարող են զանգահարել հիվանդները, արդյո՞ք կան սահմանափակումներ։
Պատասխան
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ։ ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող հիվանդների կողմից իրականացվող զանգերը ինչպես բջջային, այնպես այլ տեսակի կապի միջոցով չեն սհմանափակվում և չեն վերահսկվում։ Բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող մյուս հիվանդների հանգիստը չխանգարելու համար սահմանված է զանգեր իրականացնելու համար թույլատրված օրվա ժամերն են․ 09:00-ից 21:00-ն:
14. Հիվանդներին թույլատրվո՞ւմ է ծխախոտ ծխել
Հիվանդներին թույլատրվո՞ւմ է ծխախոտ ծխել: Արդյո՞ք հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է ծխախոտ` իր հաշվին։
Հարց
Հիվանդներին թույլատրվո՞ւմ է ծխախոտ ծխել: Արդյո՞ք հիվանդանոցը հիվանդներին տրամադրում է ծխախոտ` իր հաշվին։
Պատասխան
ՈՉ, ՀԱՊԱԿԸ ԻՐ ՀԱՇՎԻՆ ԾԽԱԽՈՏ ՁԵՌՔ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Մենք ՉԵՆՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ հիվանդների ծխախոտ ծխելը, ԱՐԳԵԼՎԱԾ Է ԾԽԱԽՈՏ ծխել հիվանդասենյակներում, միջանցքներում։ Ծխել թույլատրվում է բացառապես հատուկ առանձնացված և օդափոխվող տարածքում։ Միևնույն ժամանակ, հասկանալով և ընկալելով հիվանդների ծխելու անհաղթահարելի ցանկությունը և պահանջը, մենք չենք արգելում հարազատների կողմից, հանձնուքի տեսքով, ծխախոտի փոխանցելը հիվանդներին։ Բացի այդ, հիվանդներն իրենց կողմից տնօրինվող սեփական դրամով կարող են ձեռք բերել ծխախոտ` բաժանմունքի ավագ քրոջ միջոցով, ինչը հստակ գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝` կցելով ՀԴՄ կտրոնը։ Անհրաժեշտ է հատուկ նշել, որ, բոլոր դեպքերում, բաժանմունքում չի թույլատրվում հիվանդին փոխանցել միաժամանակ մեկից ավելի գլանակ, ուստի, տվյալ հիվանդին պատկանող ծխախոտի ամբողջ քանակը հիվանդի անվան տակ պահվում է հիվանդապահների մոտ, և հիվանդի խնդրանքով, օրվա մեջ մի քանի անգամ, տրվում է հիվանդին։
15. Ինչ տարբերություն կա հարկադիր բուժվող և ոչ հոժարակամ բուժվող հիվանդների միջև
Ինչ տարբերություն կա հարկադիր բուժվող և ոչ հոժարակամ բուժվող հիվանդների միջև։
Հարց
Ինչ տարբերություն կա հարկադիր բուժվող և ոչ հոժարակամ բուժվող հիվանդների միջև։
Պատասխան
Հարկադիր բուժում նշանակվում է անձի կողմից կատարաված հանցագործությունից, քրեորեն պատժելի արարքից հետո, երբ դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվում է պացիենտի կատարած արարքի նկատմամբ նրա անմեղսունակությունը։ Դատարանը որոշում է կայացնում ազատել պացիենտին քրեական պատասխանատվությունից, բայց, ելնելով նրա հոգեկան վիճակից, հաշվի առնելով, որ նա դեռևս վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար, նշանակում է հարկադիր բուժում։ Հարկադիր բուժումը կարող է լինել ամբուլատոր, ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում և հոգեբուժական հատուկ տիպի բաժանմունքի պայմաններում։ Հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդները ՀԱՊԱԿ-ից դուրս են գրվում միայն դատարանի որոշմամբ` հիմնվելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության վրա, ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Ոչ հոժարակամ բուժման դեպքում պացիենտն ընդունվում է հոգեբուժական հիվանդանոց` ընդհանուր հիմունքներով։ Նրա հոսպիտալացումը ՀԱՊԱԿ պայմանավորված չէ կատարած իրավախախտումով, սակայն, քանի որ վերջինս չի ցանկանում բուժվել կամ շարունակել բուժումը, իսկ ՀԱՊԱԿ-ի հոգեբուժական հանձնաժողովի կողմից` հոգեկան վիճակից ելնելով, վտանգ է ներկայանցում իր կամ շրջապատի համար, ՀԱՊԱԿ-ի տնօրենը դիմում է դատարանին` պացիենտին ոչ հոժարակամ բուժում սահմանելու միջնորդությամբ։
Ոչ հոժարակամ բուժում ստացող հիվանդը կարող է դուրս գրվել ՀԱՊԱԿ-ից, երբ նա` այդ պահին հոգեկան վիճակից ելնելով, ՀԱՊԱԿ-ի հոգեբուժական հանձնաժողովի որոշմամբ դադարում է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար:
16. Հնարավո՞ր է, արդյոք, հանել նախկին ախտորոշումը
Տարիներ առաջ հիվանդացել եմ, ունեցել եմ ընդամենը մեկ էպիզոդ, որից հետո դուրս եմ գրվել: Բուժվել եմ, և արդեն մի քանի տարի է, ինչ դեղեր չեմ ընդունում: Ինձ լավ եմ զգում, վստահ եմ, որ հիվանդ չեմ։ Սակայն տվյալների բազայում իմ անունը ֆիքսվել է իմ նախկին ախտորոշմամբ և ես չեմ կարողանում ստանալ վարորդական իրավունք, մի շարք հաստատություններում պահանջում են տեղեկանքներ` առողջության վերաբերյալ։ Հնարավո՞ր է, արդյոք, հանել նախկին ախտորոշումը, ինչպե՞ս և որտե՞ղ։
Հարց
Տարիներ առաջ հիվանդացել եմ, ունեցել եմ ընդամենը մեկ էպիզոդ, որից հետո դուրս եմ գրվել: Բուժվել եմ, և արդեն մի քանի տարի է, ինչ դեղեր չեմ ընդունում: Ինձ լավ եմ զգում, վստահ եմ, որ հիվանդ չեմ։ Սակայն տվյալների բազայում իմ անունը ֆիքսվել է իմ նախկին ախտորոշմամբ և ես չեմ կարողանում ստանալ վարորդական իրավունք, մի շարք հաստատություններում պահանջում են տեղեկանքներ` առողջության վերաբերյալ։ Հնարավո՞ր է, արդյոք, հանել նախկին ախտորոշումը, ինչպե՞ս և որտե՞ղ։
Պատասխան
ԱՅՈ, ՀՆԱՐԱՎՈՐ Է։ Ցանկացած քաղաքացու մոտ նախկինում ախտորոշված հիվանդության առկայության մասին բժշկական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀԱՊԱԿ-ի մասնագետներին։ Այդ նպատակով ուղեգրերի կամ անձի, կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն, իրականացվում է ստացիոնար կամ ամբուլատոր հետազոտում: Հետազոտման ընթացքը և եզրակացությունը գրառվում են բժշկական փաստաթղթերում: Եթե անձը հոսպիտալացվում է, ապա հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում նա անցնում է հոգեբուժական հետազոտություն։ Համաձայն Հոգեբուժական օգնության մասին ՀՀ օրենքի 19 հոդված-ի, հոգեբուժական հետազոտությունն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև, հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով` նախորոք քաղաքացուն հայտնելով հետազոտության բնույթի ու հետևանքների մասին: Հոգեբուժական հետազոտությունն իրականացվում է բացառապես հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ: Նախ, հարկ է նշել, որ, ինքնին, հոգեբուժական հետազոտություն անցնելը դեռ երաշխիք չէ, որ քաղաքացին չի տառապում հոգեկան հիվանդություններով: Բժշկական եզրակացությունը, որը տրվում է քաղաքացուն դուրս գրման պահին, խոսում է տվյալ պահին քաղաքացու հոգեգական վիճակի մասին։ Երկրորդ, առողջ լենելու մասին հոգեբուժական եզրակացության ստացումը դեռ չի նշանակում, որ մարդու անձնական տվյալները դուրս են բերվել հաշվառման ցուցակներից։ Եզրակացության ստացումը միայն առաջին քայլն է` սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկական հաստություն դիմելու և հաշվառումից դուրս գալու համար։ Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտություն առաջանալ դատական կարգով հաշվառումից դուրս գալու վերաբերյալ որոշում ստանալ։ Միևնույն ժամանակ, Ձեր ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ հանգամանքի վրա․ հոգեբուժության մեջ կան բազմաթիվ հիվադություններ, խանգարումներ, որոնք երկար ժամանակ, տարիներով կարող են արտաքին դրսևորումներ չունենալ և քաղաքացին համարի, որ ինքը առողջացել է, սակայն այն չհամապատասախանի հոգեբուժական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հետ։
17. Կարո՞ղ է, արդյոք, քաղաքացին ինքնակամ դիմել իր կամ ընտանիքի անդամներից մեկի հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտություն կամ հոգեբուժական վկայարկում կատարելու
Կարո՞ղ է, արդյոք, քաղաքացին ինքնակամ դիմել իր կամ ընտանիքի անդամներից մեկի հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտություն կամ հոգեբուժական վկայարկում կատարելու։ Որտե՞ղ և ի՞նչ կարգով։
Հարց
Կարո՞ղ է, արդյոք, քաղաքացին ինքնակամ դիմել իր կամ ընտանիքի անդամներից մեկի հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտություն կամ հոգեբուժական վկայարկում կատարելու։ Որտե՞ղ և ի՞նչ կարգով։
Պատասխան
ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է։ Դիմե՛ք ՀԱՊԱԿ։ Համաձայն «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի, հոգեբուժական հետազոտությունն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով` նախորոք քաղաքացուն հայտնելով հետազոտության բնույթի ու հետևանքների մասին: Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ։
18. Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների սնվելը
Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների սնվելը
Հարց
Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների սնվելը
Պատասխան
ՀԱՊԱԿ-ում գործում է կենտրոնացված խոհանոց, որտեղ, ՀՀ կառավարության նորմատիվներին համապատասխան, պատրաստվում և բաժանմունքներին են առաքվում երեքանգամյա սնունդ։ Օգտագործվում են բացառապես թարմ և հավաստագրերով հաստատված պատշաճ որակի սննդամթերք։ ՀԱՊԱԿ-ում ժամանակ առ ժամանակ իրականացնում է սննդամթերքի որակի անկախ լաբորատոր փորձաքննություն։
Ներքին խիստ վերահսկողություն է սահմանված սանիտարահիգիենիկ պայմաններին, սննդամթերքի պահպանումն իրականացվում է պատշաճ և խիստ վերահսկողության ներքո։ Յորաքանչյուր ուրբաթ օր ՀԱՊԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվում են հաջորդ շաբաթվա ճաշացանկերը։ Ճաշացանկերի կազմելու ընթացքում հաշվի են առնվում ստացիոնար բուժվող հիվանդների նախասիրությունները և ցանկությունները։ Որոշ հիվանդների համար՝ բժշկական ցուցումներով, խոհանոցն առանձին սնունդ է պատրաստում: Օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների համար կամ, որպես այլ օրինակ, ճաշի մեջ սոխ չսիրող հիվանդների համար։ Միևնույն ժամանակ, բոլոր բաժանմունքներում առկա է բուֆետ, որտեղից հիվանդներին և փորձաքննվողներին անմիջականորեն փոխանցվում է սնունդը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀԱՊԱԿ-ում ամբողջությամբ նորացվել է հիվանդների սպասքը, նախկին երկաթյայա ափսեները փոխարինվել են ապակյա ափսեներով, նույն կերպ` նաև բաժակները։ Ամբողջությամբ նորացվել են կաթսաները և խոհարարական պարագաները` փոխարինելով դրանք չժանգոտող մետաղից պատրաստված նյութերով
19․ Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների անձնական հիգիենան
Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների անձնական հիգիենան։
Հարց
Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների անձնական հիգիենան։
Պատասխան
Բոլոր բուժական և փորձքննության բաժանմունքերն ապահովված են տաք ջրամատակարմամբ և յուրաքանչյուր հիվանդ հնարավորություն ունի լողանալ ամեն օր` ըստ ցանկության, ընդ որում, ՀԱՊԱԿ-ի կողմից տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ (օճառ կամ այլ հեղուկներ), սրբիչ և այլն։ Մյուս կողմից, պարտադրվում է, որ յուրաքանչյուր հիվանդ լողանա առնվազն երկու օրը մեկ անգամ, ինչը խստորեն վերահսկվում է։
20. Ինչպե՞ ս է կազմակերպվում հիվանդների զբոսանքը
Արդյո՞ք հիվանդը կարող է ցանկացած պահին դուրս գալ բաժանմունքից` զբոսնելու։
Հարց
Արդյո՞ք հիվանդը կարող է ցանկացած պահին դուրս գալ բաժանմունքից` զբոսնելու։
Պատասխան
ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժվողները և փորձաքննվողները, առանց բացառության, ունեն զբոսնելու իրավունք։ ՀԱՊԱԿ-ը տեղակայված է 7,2 հեկտար բետոնե պատերով առանձնացված հողակտորի վրա, որտեղ կան մրգատու այգիներ, լավ մշակված և խնամված կանաչ տարածքներ, զբոսնելու համար անհրաժեշտ ճանապարհներ, հանգստանալու միջավայր և այլն։ Նախորոք հաստատված են զբոսնելու ժամերը և զբոսանքի հրավիրվում են բոլոր հիվանդները` բացառությամբ նրանց, որոնց բուժող բժիշկը` բժշկական ցուցումներով, թույլ չի տալիս զբոսնել, ինչի վերաբերյալ գրառում է հիվանդության պատմագրերում։ Նման հիվանդների թիվը չափազանց քիչ է և մշտապես վերահսկվում է։ ՀԱՊԱԿ-ի բաժանմունքներում վարվում են գրանցամատյաններ, որտեղ ամենօրյա ռեժիմով նշվում են զբոսանքից հրաժարվող հիվանդների անունները՝ իրենց իսկ ստորագրությամբ հաստատված։ Բացի այդ, բաժանմունքներում բուժվող մի շարք հիվանդներ իրավունք ունեն դուրս գալ բաժանմունքից` զբոսնելու նպատակով, բնականաբար, այնպես, որ չխաթարվի բաժանմունքի բնականոն աշխատանքը։
21. Արդյո՞ք դատարանի որոշմամբ ոչ հոժարակամ բուժվողների համար նաև բուժման ժամկետ է նշվում
Արդյո՞ք դատարանի որոշմամբ ոչ հոժարակամ բուժվողների համար նաև բուժման ժամկետ է նշվում
Հարց
Արդյո՞ք դատարանի որոշմամբ ոչ հոժարակամ բուժվողների համար նաև բուժման ժամկետ է նշվում
Պատասխան
:ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ, ԴԵՊՔԵՐԻ ՄԵԾԱՄԱԱՆՈՒԹՅԱՄԲ, դատարանի որոշումը ժամկետ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ։ Սակայն, մենք առնչվում ենք նաև որոշակի ժամկետով նշանակված ոչ հոժարակամ բուժման դատարանի որոշումների հետ։ Նման դեպքերում, եթե կա անհրաժեշտություն շարունակել բուժումը և հիվանդը նորից համաձայն չէ, մենք նույն կարգավորումներով միջնորդում ենք դատարանին` երկարացնելու ոչ հոժարակամ բուժման ժամկետը։
22. Ո՞ վ է որոշում դադարեցնել ոչ հոժարակամ բուժումը և դուրս գրում հիվանդանոցից
Ո՞ վ է որոշում դադարեցնել ոչ հոժարակամ բուժումը և դուրս գրում հիվանդանոցից:
Հարց
Ո՞ վ է որոշում դադարեցնել ոչ հոժարակամ բուժումը և դուրս գրում հիվանդանոցից:
Պատասխան
Ոչ հոժարակամ բուժում ստացող հիվանդը կարող է դուրս գրվել միայն ՀԱՊԱԿ հոգեբուժական հանձնաժողովի որոշմամբ։
23. Ո՞րն է հոգեբուժական հանձնաժողովի դերը
Ի՞նչ է հոգեբուժական հանձնաժողովը, ի՞նչ հաճախականությամբ է այն դիտարկում պացիենտի առողջ կամ հիվանդ լինելու, ինչպես նաև հիվանդանոցից դուրս գրման հարցը։
Հարց
Ի՞նչ է հոգեբուժական հանձնաժողովը, ի՞նչ հաճախականությամբ է այն դիտարկում պացիենտի առողջ կամ հիվանդ լինելու, ինչպես նաև հիվանդանոցից դուրս գրման հարցը։
Պատասխան
Հոգեբուժական հանձնաժողովը ներհիվանդանոցային մասնագիտական կառույց է, որը ստեղծվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի հրամանով։ 3 /հոկտեմբերի 6-ից՝ 2/ կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև` նյարդաբանից, կազմված մասնագետների խումբը (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից) իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն։
ՀԱՊԱԿ-ում գործում է տնօրենի հրամանով հաստատված հոգեբուժական հանձնաժողով, որի կազմի մեջ ընդգրկված են հիվանդանոցի բոլոր հոգեբույժները, սակայն կոնկրետ հիավանդի հետազոտումը հանձնաժողովի կողմից իրականացվում է նվազագույնը այդ հանձնաժողովի երեք անդամների կողմից: Խնդրահարույց դեպքերում հանձանաժողովը հետազոտումն իրականացնում է ընդլայնված կազմով՝ ներգրավելով ավելի շատ թվով հոգեբույժներ։ Բոլոր ոչ հոժարակամ ընդունված հիվանդները 72 ժամվա ընթացքում հետազոտվում են հոգեբուժական հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ, ոչ հոժարակամ հիվանի դուրս գրման որոշումը կայացնում է հոգեբուժական հանձնաժողովը, ընդ որում, դրանում ընդգրկված հոգեբույժները յուրաքանչյուր հետազոտման ժամանակ կարող են լինել տարբեր։
24․ Կարո՞ղ են ստացիոնար բուժման ընթացքում հիվանդները հրաժարվել դեղեր ընդունելուց
Կարո՞ղ են ստացիոնար բուժման ընթացքում հիվանդները հրաժարվել դեղեր ընդունելուց:
Հարց
Կարո՞ղ են ստացիոնար բուժման ընթացքում հիվանդները հրաժարվել դեղեր ընդունելուց:
Պատասխան
ԱՅՈ, ԿԱՐՈՂ ԵՆ։ Հոգեկան խանգարմամբ տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու բուժումից և դադարեցնելու այն։ Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրեն բուժման դադարեցման հնարավոր հետևանքները և այն արձանագրել հիվանդության պատմագրում` հաստատելով այն հոգեբույժի և հրաժարվողի ստորագրություններով։ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ այն դեպքերը, երբ բուժումն իրականացվում է առանց պացիենտի ներկայության կամ նրա օրինական ներկայացուցիչի համաձայնության՝ միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ հոսպիտալացման վերաբերյալ դատարանի որոշման առկայության դեպքերում։
Այն պահին, երբ պացիենտը հրաժարվում է դեղորայք ընդունելուց, համաձայն իր գրավոր դիմումի, հրավիրվում է հոգեբուժական հանձնաժողովի նիստ և գնահատվում նրա հոգեկան վիճակը: Եթե այն անբավարար է, և պացիենտը շարունակում է վտանգ ներկայացնել, ապա տնօրենը դիմում է դատարան`ոչ հոժարակամ բուժում նշանակելու համար:
25. Ի՞ նչ հաճախականությամբ կարող են ընտանիքի անդամները, հարազատները կամ պացիենտի ընկերները տեսակցել նրան
Ի՞ նչ հաճախականությամբ կարող են ընտանիքի անդամները, հարազատները կամ պացիենտի ընկերները տեսակցել նրան։
Հարց
Ի՞ նչ հաճախականությամբ կարող են ընտանիքի անդամները, հարազատները կամ պացիենտի ընկերները տեսակցել նրան։
Պատասխան
ՀԱՊԱԿ-ում հիվանդների հետ կամ փորձաքննվողների հետ տեսկացությունները ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ։ Կարող են սահմանափակվել որոշ դեպքերում, օրինակ.
- եթե պացիենտը ինքը չի ցանկանում տեսնել տվյալ այցելուին և նրա հոգեվիճակն այդ հարազատի (ծանոթի) ներկայությամբ վատթարանում է, կամ պացիենտը զառանցաբար է տրամադրված հենց այդ այցելուի՝ հարազատի կամ ընտանիքի անդամի դեմ,
- եթե տվյալ հարազատը (ծանոթը) պացիենտին բերում է արգելված նյութեր (ալկոհոլ, թմրանյութ), կամ թաքուն փոխանցում է սուր կտրող-ծակող գործիքներ, կամ տվյալ ծանոթն ինքնին վտանգավոր է պացիենտի համար,
Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի էպիդեմիայի պատճառով, նաև Պարտատան կողմից սահմանված կարգերին համապատասխան, ՀԱՊԱԿ-ում տեսկացությունները ժամանակավորապես դադարեցվել են` մինչև արտակարգ դրության ավարտը։
26. Պացիենտը կարո՞ղ է բուժման ընթացքում մի քանի ժամով դուրս գալ հիվանդանոցից
Պացիենտը կարո՞ղ է բուժման ընթացքում մի քանի ժամով դուրս գալ հիվանդանոցից։
Հարց
Պացիենտը կարո՞ղ է բուժման ընթացքում մի քանի ժամով դուրս գալ հիվանդանոցից։
Պատասխան
ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է։ ՀԱՊԱԿ-ի տնօրենի կողմից հաստատվել է կարգ, որը կանոնակարգում է ստացիոնար բուժվող պացիենտի մի քանի ժամով բացակայելը հիվանդանոցից` բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի անմիջական համաձայնության դեպքում։ Կարգը տեղադրված է ՀԱՊԱԿ-ի կայք էջում՝ www.hapak.am:
27. Հարկադիր ստացիոնար բուժվող պացիենտը կարո՞ ղ է մասնակցել ծնողի հուղարկավորությանը
Հարկադիր ստացիոնար բուժվող պացիենտը կարո՞ ղ է մասնակցել ծնողի հուղարկավորությանը
Հարց
Հարկադիր ստացիոնար բուժվող պացիենտը կարո՞ ղ է մասնակցել ծնողի հուղարկավորությանը
Պատասխան
:ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է։ Ծնողի կամ մոտիկ բարեկամի հուղարկավորությանը մասնակցելու համար ՀԱՊԱԿ-ը դիմում է կուրատոր դատախազին` համաձայնություն ստանալու նպատակով։ Համաձայնության դեպքում հարկադիր բուժվող պացիենտին տրվում է թույլատրություն, սակայն հիվանդանոցից բացակայության ամբողջ ընթացքում նրան ուղեկցում է բաժանմունքի հիվանդապահը:
28. Հիվանդի փոխարեն ինչպե՞ս կազմակերպել նրա թոշակ ստանալու հանգամանքը
Եթե խնամյալը ցանկանում է, որ իր փոխարեն ստանան թոշակը, ինչպե՞ս դա կազմակերպել
Հարց
Եթե խնամյալը ցանկանում է, որ իր փոխարեն ստանան թոշակը, ինչպե՞ս դա կազմակերպել
Պատասխան
։Հիվանդի փոխարեն թոշակ ստանալու համար, նախ, անհրաժեշտ է, որ պացիենտը գրավոր կերպով տա իր համաձայնությունը` ստորագրելով այն, որից հետո խնամակալի անունով բաժանմունքում ձևակերպվում է լիազորագիր, ստորագրվում է բաժանմունքի վարիչի կողմից և ներկայացվում ՀԱՊԱԿ տնօրենի հաստատմանը։ Բոլոր լիազորագրերը հաշվառվում են ՀԱՊԱԿ քարտուղարության կողմից և բնօրինակը տրամադրվում է խնամակալին կամ այն անձին, որին պացիենտը գրավոր համաձայնությամբ լիազորել է իր փոխարեն ստանալ թոշակը։ Լիազորագիրը տրվում է 3-6 ամիս ժամկետով։
29. Ի՞ նչ կարգով կարող է հիվանդը լիազորագիր տալ` բնակարանի վաճառքի գործարքը կատարելու համար
Մենք երեք եղբայր ենք, մեր եղբայրներից մեկը ստացիոնար բուժում է ստանում ՀԱՊԱԿ-ում։ Մեր ծնողների մահվանից հետո իրենց բնակարանը՝ ժառանգությամբ, հավասար մասերով պատկանում է երեքիս։ Երկու եղբայրով որոշել ենք վաճառել բնակարանը։ Ի՞նչ կարգքով կարող է ստացիոնար բուժվող մեր եղբայրը լիազորագիր տալ` գործարքի կատարման համար։
Հարց
Մենք երեք եղբայր ենք, մեր եղբայրներից մեկը ստացիոնար բուժում է ստանում ՀԱՊԱԿ-ում։ Մեր ծնողների մահվանից հետո իրենց բնակարանը՝ ժառանգությամբ, հավասար մասերով պատկանում է երեքիս։ Երկու եղբայրով որոշել ենք վաճառել բնակարանը։ Ի՞նչ կարգքով կարող է ստացիոնար բուժվող մեր եղբայրը լիազորագիր տալ` գործարքի կատարման համար։
Պատասխան
ՀԱՊԱԿ-ը նման լիազորագրեր ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ։ Հիվանդ եղբոր համաձայնության դեպքում անհրաժեշտ է գործարքն իրականացնել նոտարական գրասենյակի միջոցով։ Հարկ է նշել, որ ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժվող հիվանդների գերակշիռ մասը հոգեկան հիվանդության պատճառով չի կարող ճիշտ գնահատել և գիտակցել գործարքի բովանդակությունը, ուստի խորհուրդ է տրվում գույքի օտարման հետ կապված գործարքներն իրականացնել պացիենտի առողջացումից հետո կամ հոգեկան վիճակի բարելավման պայմաններում` ՀԱՊԱԿ-ից դուրս գրվելուց հետո։
30. ՀԱՊԱԿ տնօրինությունն իրավասո՞ւ է նոտարի փոխարեն հաստատել բուժվող՝ հիվանդի կողմից տրվող լիազորագիրը անձնական գույքի օտարման նպատակով
ՀԱՊԱԿ տնօրինությունն իրավասո՞ւ է նոտարի փոխարեն հաստատել բուժվ`ող հիվանդի կողմից տրվող լիազորագիրը անձնական գույքի օտարման նպատակով
Հարց
ՀԱՊԱԿ տնօրինությունն իրավասո՞ւ է նոտարի փոխարեն հաստատել բուժվ`ող հիվանդի կողմից տրվող լիազորագիրը անձնական գույքի օտարման նպատակով
Պատասխան
:Ո՛Չ, ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ։
31. Առանց հիվանդի համաձայնության, կարո՞ղ է բարեկամը կամ հարազատն իր առողջության մասին հիվանդանոցից տեղեկանք ստանալ
Հնարավո՞ր է, արդյոք, որ, առանց հիվանդի գրավոր կամ բանավոր համաձայնության, հիվանդանոցն իր առողջության մասին տեղեկանք տրամադրի ընտանիքի անդամներին, հարազատներին, հարևաններին կամ ընկերներին
Հարց
Հնարավո՞ր է, արդյոք, որ, առանց հիվանդի գրավոր կամ բանավոր համաձայնության, հիվանդանոցն իր առողջության մասին տեղեկանք տրամադրի ընտանիքի անդամներին, հարազատներին, հարևաններին կամ ընկերներին
Պատասխան
:Ո՛Չ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։ Ցանկացած տեղեկանքի տրամադրում իրականացվում է բացառապես հիվանդի գրավոր և ստորագրված դիմումի հիման վրա։ ՀՀ օրենքով սահմանված դեպքերում (իրավապահ և քննչական մարմիններ, դատարաններ և այլն) առանց հիվանդի համաձայնության նրա ընթացիկ բուժման կամ նախկինում ստացած ստացիոնար բուժման վերաբերյալ տեղեկանք տրամադրվում է համապատասխան գրությունների հիման վրա` ՀԱՊԱԿ քարտուղարության կողմից` առձեռն կամ փոստով։ Բոլոր գրությունները և տրամադրված տեղեկանքների պատճեները գրանցվում և պահպանվում են ՀԱՊԱԿ-ում։
32. Ընտանիքի անդամը` առանց հիվանդի համաձայնության, կարո՞ղ է ստանալ հիվանդի անձնական իրերը, այդ թվում` դրամը
Հնարավո՞ր է, արդյոք, որ ընտանիքի անդամներից մեկն` իր ստորագրությամբ, բաժանմունքից ստանա բուժման մեջ գտնվող պացիենտին պատկանող և հիվանդանոցին ի պահ տրված նյութական արժեքները կամ իրերը` առանց հիվանդի համաձայնության։
Հարց
Հնարավո՞ր է, արդյոք, որ ընտանիքի անդամներից մեկն` իր ստորագրությամբ, բաժանմունքից ստանա բուժման մեջ գտնվող պացիենտին պատկանող և հիվանդանոցին ի պահ տրված նյութական արժեքները կամ իրերը` առանց հիվանդի համաձայնության։
Պատասխան
Ո՛Չ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։ Պացիենտին ՀԱՊԱԿ ստացիոնար բուժման ընդունելու ժամանակ իրականացվում է իր անձնական իրերի, նյութական արժեքների գույքագրում և կազմվում է արձանագրություն։ Հետագայում, հիվանդի ցանկությամբ, դրանք պահպանվում են բաժանմունքի ավագ քրոջ կողմից վերահսկվող, չհրկիզվող պահարանում, իսկ առանձին գրանցամատյանում կատարվում է գրառում` հանձնված իրերի և նյութական արժեքների վերաբերյալ։ ՀԱՊԱԿ տնօրենի հրամանով հաստատվել է հատուկ կարգ, որը հասանելի է ՀԱՊԱԿ-ի կայք էջում` www.hapak.am։ Հիվանդի անձնական իրերը կամ նյութական միջոցները և արժեքները` առանց հիվանդի կողմից ստորագրությամբ հաստատված գրավոր համաձայնության, այլ անձին փոխանցելը ՀԱՊԱԿ-ում ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է։
33. Պացիենտը կարո՞ղ է դեղեր ստանալ հիվանդանոցից` դուրս գրվելիս և հետո
Հիվանդանոցից դուրս գրվելիս և հետո, բուժումը շարունակելու անհրաժեշտության դեպքում, պացիենտը կարո՞ղ է դեղեր ստանալ հիվանդանոցից
Հարց
Հիվանդանոցից դուրս գրվելիս և հետո, բուժումը շարունակելու անհրաժեշտության դեպքում, պացիենտը կարո՞ղ է դեղեր ստանալ հիվանդանոցից
Պատասխան
:Ո՛Չ, ՉԻ ԿԱՐՈՂ։ ՀԱՊԱԿ-ից դուրս գրվելուց հետո, բուժումը շարունակելու անհրաժեշտության դեպքում, հիվանդները պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկա` հաշվառվելու և պետության կողմից անվճար տրամադրվող դեղեր ստանալու նպատակով։ Ներկայում ՀԱՊԱԿ-ը չի իրականացնում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ, ուստի չի կարող տրամադրել անվճար անհրաժեշտ դեղեր։ Վերոնշյալ տարբերակի բացակայության դեպքում, հոգեբույժը կարող է դուրս գրել դեղատոմս` դեղերը վճարովի հիմունքներով ձեռք բերելու համար։
34. Հնարավո՞ր է հիվանդի մոտ առկա այլ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղերը բերել բաժանմունք և տրամադրել պացիենտին, օրինակ՝ ինսուլին
Հնարավո՞ր է հիվանդի մոտ առկա այլ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղերը բերել բաժանմունք և տրամադրել պացիենտին, օրինակ՝ ինսուլին
Հարց
Հնարավո՞ր է հիվանդի մոտ առկա այլ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղերը բերել բաժանմունք և տրամադրել պացիենտին, օրինակ՝ ինսուլին
Պատասխան
:ԱՅՈ՛, ՀՆԱՐԱՎՈՐ Է։ Հիվանդի հոգեբուժական խնդիրներից բացի, այլ հիվանդությունների առկայության դեպքում, հիվանդի հարազատները կարող են բաժանմունքի վարիչին և ավագ քրոջը փոխանցել դեղատներից ձեռք բրված այլ դեղեր։ Նախ, անհրաժեշտ է ներկայացնել պացիենտի բուժող բժշկի նշանակումների ցանկը նրա անձնական կամ աշխատավայրի հաստատության բլանկի վրա, որը պարունակում է նաև իր հետ կապ հաստատելու նպատակով հեռաոսահամարներ կամ էլ․ հասցե, այնուհետև, բաժանմունք բերված դեղերը ստուգվում և գրանցվում է գրանցամատյանում, հիվանդության պատմագրում, նշանակման թերթիկում։ Իրականացվում է խիստ վերահսկողություն` դեղերի պիտանելիության ժամկետների նկատմամբ։
35. Որքանո՞վ են պաշտպանված պացիենտի անձնական տվյալները
Որքանո՞վ են պաշտպանված պացիենտի անձնական տվյալները` երրորդ անձանց փոխանցումից կամ հանրայնացումից
Հարց
Որքանո՞վ են պաշտպանված պացիենտի անձնական տվյալները` երրորդ անձանց փոխանցումից կամ հանրայնացումից
Պատասխան
։Պացիենտների անձնական տվյալները պաշտպանված են ՀՀ օրենքով։ ՀԱՊԱԿ-ում գործող կարգերին համապատասխան, ստացիոնար բուժվող յուրաքանչյուր պացիենտի անձնական տվյալները կարող են փոխանցվել մեկ ուրիշ անձի, նույնիսկ մոտիկ հարազատներին կամ ընտանիքի անդամներին` բացառապես պացիենտի գրավոր դիմումի համաձայն։ Այլ խնդիր է օրենքով սահմանված ՀՀ իրավասու մարմիններից ստացված գրավոր հարցումները։ Դրանց դեպքում ՀԱՊԱԿ-ը պարտավոր է ներկայացնել պահանջված տեղեկատվությունը։
36. Հնարավոր է՞, արդյոք, ՀԱՊԱԿ-ում անանուն կերպով բուժում ստանալ
36. Հնարավոր է՞, արդյոք, ՀԱՊԱԿ-ում անանուն կերպով բուժում ստանալ
Հարց
36. Հնարավոր է՞, արդյոք, ՀԱՊԱԿ-ում անանուն կերպով բուժում ստանալ
Պատասխան
:Ո՛չ, ՀԱՊԱԿ-ում անանուն հոգեբուժական ծառայություններ չեն մատուցվում։
37. Հնարավո՞ր է ընտանիքի անդամների խնդրանքով պացիենտին «պահել» կամ «փակել» հիվանդանոցում
Հնարավո՞ր է ընտանիքի անդամների խնդրանքով պացիենտին «պահել» կամ «փակել» հիվանդանոցում
Հարց
Հնարավո՞ր է ընտանիքի անդամների խնդրանքով պացիենտին «պահել» կամ «փակել» հիվանդանոցում
Պատասխան
:Ո՛Չ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ։ Հարկ է նշել, որ հաճախ օգտագործվող «պահել» կամ «փակել» բառերը խեղաթյուրում են հոգեբուժական ծառայության նպատակները և իմաստը, ավելին, դրանք վիրավորական են և անհարիր և՛ պացիենտների համար, և՛ հոգեբույժների համար։ Հոգեբուժական հիվանդանոցի միակ նպատակը հոգեբուժական օգնության կարիք ունեցողներին պատշաճ մասնագիտական ծառայություններ մատուցելն է։ Որևէ մեկի կամ մի քանիսի (օրինակ՝ հարևանների) խնդրանքով կամ պահանջով, կամ` առաջարկով, պացիենտը չի կարող ընդունվել ՀԱՊԱԿ` ստացիոնար բուժման, և անհիմն մնալ հիվանդանոցում։
38. Ոստիկանությունը իրավասո՞ւ է անձին տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց
Ոստիկանությունն իրավասո՞ւ է անձին տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց, և պարտադրել կամ առաջարկել «պահել» նրան հիվանդանոցում
Հարց
Ոստիկանությունն իրավասո՞ւ է անձին տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց, և պարտադրել կամ առաջարկել «պահել» նրան հիվանդանոցում
Պատասխան
։Ո՛Չ, նման երևույթները բացառված են ՀԱՊԱԿ-ի գործող ընթացակարգերով և ՀՀ օրենքով, ու նման առաջարկ ոստիկանության կամ այլ իրավապահ մարմիններից երբևէ չի եղել:
39․ Հնարավո՞ր է ստացիոնար բուժման ընթացքում պացիենտին տրամադրվի խնամակալ
39․ Հնարավո՞ր է ստացիոնար բուժման ընթացքում պացիենտին տրամադրվի խնամակալ
Հարց
39․ Հնարավո՞ր է ստացիոնար բուժման ընթացքում պացիենտին տրամադրվի խնամակալ
Պատասխան
:ԱՅՈ՛, ՀՆԱՐԱՎՈՐ Է։ Վճարովի պալատում ստացիոնար բուժման ընքացքում մեկ անձի թույլատրվում է որպես խնամող գտնվել պացիենտի հիվանդասենյակում` հավելյալ վճարման դեպքում։
Խնամող անձը պարտավոր է խստագույն հետևել հիվանդանոցի ներքին կարգուկանոնին, իսկ եթե նրա ներկայությունը խոչընդոտի բուժման գործընթացին, մերժվում է խնամակալի հիվանդասենյակում գտնվելը` բաժանմունքի վարիչի որոշմամբ։
40. Ո՞վ է որոշում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության կարիքը և նշանակում այն
Ո՞վ է որոշում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության կարիքը և նշանակում այն
Հարց
Ո՞վ է որոշում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության կարիքը և նշանակում այն
Պատասխան
:Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության անհրաժեշտությունը որոշում է զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված հոգեբույժը, երբ զննման պահին վերջինիս մոտ հայտաբերում կամ կասածում է հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր կամ խանգարում, կամ նախկինում տարած որևէ խանգարում, ինչից հետո տրվում է համապատասխան ուղեգիր՝ մասնագիտացված հոգեբուժական կենտրոնում բժշկազինովորական հոգեբուժական փորձաքննություն անցնելու նպատակով։
Հարկ է նաև նշել, որ համապատասխան հետազոտություններից հետո, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զինակոչիկին զննելուց հետո նույնպես կարող է որոշում կայացվել՝ զինակոչիկին կրկնակի հոգեբուժական փորձաքննության ուղարկելու։
41. Ի՞նչ սկզբունքով է ընտրվում հաստատությունը, որտեղ պետք է իրականացվի զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը
Ի՞նչ սկզբունքով է ընտրվում հաստատությունը, որտեղ պետք է իրականացվի զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը:
Հարց
Ի՞նչ սկզբունքով է ընտրվում հաստատությունը, որտեղ պետք է իրականացվի զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը:
Պատասխան
Յուրաքանչյուր զորակոչից առաջ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից որոշվում են այն բժշկական կենտրոնների ցանկը, որտեղ, ըստ զինկոմիսարիատների, պետք է բժշկազինվորական փորձաքննություն անցնեն տվյալ զորակոչի ընթացքում բոլոր զինակոչիկները, ինչպես նաև որոշվում է տվյալ բժշկական կենտրոններում գործող բժշկազինվորական փորձաքննության հանձնաժողովների կազմերը և դրանց նախագահները։
42. Ի՞նչ հետևանքներ է ունենում զինակոչիկի հիվանդանոցից ինքնակամ հեռանալը
Ի՞նչ հետևանքներ է ունենում զինակոչիկի հիվանդանոցից ինքնակամ հեռանալը
Հարց
Ի՞նչ հետևանքներ է ունենում զինակոչիկի հիվանդանոցից ինքնակամ հեռանալը
Պատասխան
:Զինակոչիկը հիվանդանոցից ինքնակամ հեռանալուց հետո դուրս է գրվում կլինիկայից` առանց բժշկազինվորական փորձաքննության հանձաժողովի կողմից զննման՝ «չճշտված» եզրակացությամբ, և այդ մասին գրավոր տեղյակ է պահվում զինկոմիսարիատին։ Այս դեպքից հետո զինակոչիկը պետք է նոր ուղեգրով կրկին ընդունվի հոգեբուժական կենտրոն՝ բժշկազինվորական փորձաքննության նպատակով։ Եթե զինակոչիկը մինչև տվյալ զորակոչի ավարտը հրաժարվում է հետազոտությունից ու չի ներկայանում, ապա զինակոչից խուսափելու համար հարուցվում է քրեական գործ` ՀՀ Քր․ օրենքի 327 հոդվածի հատկանիշներով։
43. Կարո՞ղ է զինակոչիկի մայրը կամ հայրը գիշերել ՀԱՊԱԿ-ում` իրենց որդու հոգեբուժական փորձաքննության ընթացքում
Կարո՞ղ է զինակոչիկի մայրը կամ հայրը գիշերել ՀԱՊԱԿ-ում` իրենց որդու հոգեբուժական փորձաքննության ընթացքում
Հարց
Կարո՞ղ է զինակոչիկի մայրը կամ հայրը գիշերել ՀԱՊԱԿ-ում` իրենց որդու հոգեբուժական փորձաքննության ընթացքում
Պատասխան
:Ամենահաճախ տրվող ու ցավոտ հարցերից է։ Դրա իրական անհրաժեշտությունը երբեք չի լինում։ Նախ, ցանկալի է, որպեսզի զինակոչիկի վարքը դիտարկվի իրեն ծանոթ միջավայրից դուրս, այդ թվում` հարազատներից ու ծնողներից, հասկանալու համար, թե ինչպես է վերջինս ադապտացվում անծանոթ միջավայրում: Մյուս կողմից, հարազատների մնալը զինակոչիկի հետ կարող է անհրաժեշտ լինել միայն այն դեպքում, երբ նրա մոտ բացակայում է ինքնասպասարումը, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ամբուլատոր կարգով, և նման զինակոչիկները չեն մնում ստացիոնարում։ Մնացած բոլոր դեպքերում, երբ ծնողներն իրենց որդուն ներկայացնում են որպես անօգնական, որ առանց իրենց չի կարող մնալ ու նմանատիպ այլ գանգատներ, հիմնականում չի համապատասխանում իրականությանը, ինչը նաև չի հիմնավորվում նրանց ունեցած առողջական խնդիրներով և ունեցած ախտորոշումներով։
44. Ինչո՞ւ է զինակոչիկի մոտ նշանակվում կրկնակի կամ եռակի հոգեբուժական փորձաքննություն
Ինչո՞ւ է զինակոչիկի մոտ նշանակվում կրկնակի կամ եռակի հոգեբուժական փորձաքննություն
Հարց
Ինչո՞ւ է զինակոչիկի մոտ նշանակվում կրկնակի կամ եռակի հոգեբուժական փորձաքննություն
Պատասխան
:Կրկնակի կամ եռակի փորձաքննությունը՝ մեկ զորակոչի ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ հոգեբուժական հետազոտություն անցնելն է, ինչը նշանակվում է միայն և միայն կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, երբ զինակոչիկի արդեն իսկ ունեցած ախտորոշման և ներկա հետազոտության արդյունքների միջև լինում է հակաստություն. վերջինիս ցուցաբերած վարքը, ներկայացրած գանգատները, կամ վերջիններիս արտահայտվածության աստիճանը չեն համապատասխանում մինչև այդ կատարված հետազության արդյունքներին, կամ ի հայտ են գալիս հոգեկան առողջության վերաբերյալ նոր տեղեկություններ։
45. Ինչպե՞ս և ի՞նչ կարգով է իրականացվում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը
Ինչպե՞ս և ի՞նչ կարգով է իրականացվում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը
Հարց
Ինչպե՞ս և ի՞նչ կարգով է իրականացվում զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունը
Պատասխան
:Զինոկոչիկները համապատասխան հետազոտության նպատակով ընդունվում են ՀԱՊԱԿ ՓԲԸ-ի 3-րդ զինակոչային բաժանմունք, իրենց կողմից կամ զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից ներկայացնելով հետազոտության համար նախատեսված ուղեգիրը, ինչպես նաև զինակոչիկի անձնական գործը։ Ինչից հետո բաժանմունքում զինակոչիկի վարքի նկատմամբ սահմանվում է դիտարկում, իսկ աշխատանքային օրվա ընթացքում զինակոչիկից կամ նրա ծնողներից բժշկի կողմից հավաքվում են հիվանդության պատմությանը վերաբերվող տեղեկություններ, ուսումնասիրվում է զինակոչիկի անձնական գործը, կատարվում է զինակոչիկի առաջնակի զննում, անհրաժեշտության դեպքում զննվում է նաև հոգեբանների կողմից։ Բժշկազինվորական փորձաքննության ավարտին բաժանմունքի բժշկի կամ վարիչի կողմից ներկայացվում են կատարված հետազոտությունները և դիտարկումների արդյունքները, ինչից հետո հանձնաժողովի կողմից զննվում է զինակոչիկը, տրվում է զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ հետազոտության համապասախան եզրակացությունը, ինչից հետո զինակոչիկը դուրս է գրվում բաժանմունքից։ Իսկ բժշկազինվորական փորձաքննության հանձնաժողովի կողմից արված եզրակացությունը զինկոմիսարիատի կողմից ներայացված ակտում, տպված վիճակում, տրվում է զինկոմիսարիատի աշխատակիցներին, իսկ հիվանդության պատմագրից քաղվածքը ուղարկվում է ըստ բնակության վայրի՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատության հոգեբուժական կաբինետ։
46. Անձը իրավունք ունի՞ հրաժարվել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունից
Անձը իրավունք ունի՞ հրաժարվել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունից
Հարց
Անձը իրավունք ունի՞ հրաժարվել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննությունից
Պատասխան
:ՀԱՊԱԿ-ում այո, կարող է հրաժարվել հետազոտվել, բայց արդյունքում նորից հետ է գնում զինկոմիսարիատ ու նորից՝ կամ պիտի գա հետազոտության, կամ հոգեբույժը պիտի ուղեգիրը չեղյալ համարի և այլն։ Եթե զինկոմիսարատը մինչև վերջ գտնում է, որ կարիք կա հետազոտման, ապա չի կարող հրաժարվել, դա միանշանակ է։
47. Արդյո՞ք զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը հիմք է` ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման համար
Արդյո՞ք զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը հիմք է` ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման համար
Հարց
Արդյո՞ք զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը հիմք է` ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման համար
Պատասխան
:ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման որոշումը կայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, իսկ վերջինիս որոշումներ կայացնելու համար հիմք են զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացությունները։
48. ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման դեպքում, քանի՞ տարի հետո է նշանակվում հաջորդ հոգեբուժական փորձաքննությունը
Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա` ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման դեպքում, քանի՞ տարի հետո է նշանակվում հաջորդ հոգեբուժական փորձաքննությունը
Հարց
Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա` ՀՀ բանակում ժամկետային ծառայությունից ազատման դեպքում, քանի՞ տարի հետո է նշանակվում հաջորդ հոգեբուժական փորձաքննությունը
Պատասխան
։Զինակոչիկին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից կարող են տրվել տարեկետումներ` ժամկետային զինվորական ծառայություններից 6 ամիս, մեկ տարի և 3 տարի ժամկետներով, և այդ ժամկետները լրանալուց հետո զինակոչիկը կրկին պետք է ուղեգրվի` կատարելու համապատասխան հետազոտություններ։
49. Ո՞վ է կազմավորում Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և ի՞նչ սկզբունքով
Ո՞վ է կազմավորում Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և ի՞նչ սկզբունքով
Հարց
Ո՞վ է կազմավորում Զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և ի՞նչ սկզբունքով
Պատասխան
:Զինակոչիկների հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը կազմվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա՝ ՀԱՊԱԿ ՓԲԸ տնօրենի կողմից ներկայացված ցուցակի համաձայն։
50. Կարելի՞ է բողոքարկել Զինակոչիկների հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը
Կարելի՞ է բողոքարկել Զինակոչիկների հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը
Հարց
Կարելի՞ է բողոքարկել Զինակոչիկների հոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը
Պատասխան
:ԱՅՈ՛, ԿԱՐԵԼԻ Է: Սովորաբար, բողոքարկվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը, կամ հոգեբուժական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությունը՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումից հետո։ Նման դեպքերում, սովորոբար, կրկնակի զննվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից և, անհրաժեշտության դեպքում, նշանակվում է կրկնակի ստուգիչ հետազոտություն։
51. Կարելի՞ է 15 տարեկանին ենթարկել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության
Կարելի՞ է 15 տարեկանին ենթարկել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության
Հարց
Կարելի՞ է 15 տարեկանին ենթարկել զինակոչիկի հոգեբուժական փորձաքննության
Պատասխան
:Նախազորակոչային տարիքում՝ զինկոմիսարիատում հաշվառման կանգնելիս ևս, նախազորակոչիկները զննվում են զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովի կողմից և ուղեգրվում են հետազոտությունների։ Զինկոմիսարիատներում կցագրվում են նաև 16 տարին չլրացած երեխաները և, ըստ այդմ, նախքան 16 տարին լրանալը, կարող են ուղեգրվել համապատասխան հետազոտությունների։
52. Ո՞ր դեպքերում է զինակոչիկների հոսպիտալացումը` պարտադիր
Զինակոչիկների փորձաքննությունը կարո՞ղ է իրականցվել` առանց ստացիոնարում գիշերելու, և ո՞ր դեպքերում է պարտադիր հոսպիտալացումը
Հարց
Զինակոչիկների փորձաքննությունը կարո՞ղ է իրականցվել` առանց ստացիոնարում գիշերելու, և ո՞ր դեպքերում է պարտադիր հոսպիտալացումը
Պատասխան
։Զինակոչիկների փորձաքննության անցակցման պայմանները (ստացիոնար, թե` ամբուլատոր) որոշվում է բժշկազինվորական փորձաքննքւթյան հանձնաժողովի նախագահի կամ զինակոչային բաժանմունքի վարիչի ու բժշկի կողմից՝ համաձայնեցված բժշկազինվորական փորձաքննքւթյան հանձնաժողովի նախագահի հետ, ելնելով մի շարք ցուցանիշներից (բացառությամբ` բժշկազինվորական փորձաքննքւթյան հանձնաժողովի կողմից ուղեգրված կրկնակի և եռակի հետազոտությունների, երբ բժշկազինվորական փորձաքննքւթյան հանձնաժողովի որոշումներով, հստակ նշված է հետազոտության անցկացման ձևը, անհրաժշետ հոգեբանական հետազոտությունները, հաճախ նաև` հետազոտության ժամկետները)։
Հոսպիտալացումը պարտադիր է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից նշանակված բոլոր այն փորձաքննությունների դեպքում, երբ նշված է, որ վարքի ստացիոնար դիտարկման կարիք կա։ Նաև պարտադիր են այն բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտություն կա դիտարկել վարքը, կա անհամապատասխանություն նախկին հետազոտությունների միջև, կա կասկած` զինակոչի կողմից սիմուլյացիայի և դիսիմուլյացիայի, անամնեզում կա գիշերային վախեր, գիշերամիզություն, գիշերաշրջիկություն, քնի խանգարումներ, ակամա շարժումներ, տիկեր, կպչուն գործողություններ և այլն։
53․ Կարելի՞ է զինակոչիկներին փոխանցել սնունդ կամ ծխախոտ` հանձնուքի տեսքով, փորձաքննության նպատակով ստացիոնարում գտնվելու ժամանակ
Կարելի՞ է զինակոչիկներին փոխանցել սնունդ կամ ծխախոտ` հանձնուքի տեսքով, փորձաքննության նպատակով ստացիոնարում գտնվելու ժամանակ
Հարց
Կարելի՞ է զինակոչիկներին փոխանցել սնունդ կամ ծխախոտ` հանձնուքի տեսքով, փորձաքննության նպատակով ստացիոնարում գտնվելու ժամանակ
Պատասխան
:Ստացոնար փորձաքննության ժամանակ զինակոչիկների համար գործում են հիվանդանոցի ընդհանուր կարգերը։ ՀԱՊԱԿ տնօրենի հրամանով (www.hapak.am) սահմանված են սննդի այն բոլոր տեսակները և չափաքանակները, որոնք թույլատրվում են հանձնուքի տեսքով փոխանցել փորձաքննվող զինակոչիկին։
Նեերկայում, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, ինչպես նաև հայտարարված կարանտինի պահանջներով պայմանավորված, հանձնուկների ընդունումը (բացառությամբ` ծխախոտի) արգելված է, մինչև Պարետի նոր որոշման կայացումը։
54․ Իրավունք ունի՞ փորձաքննվող զինակոչիկը հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալ առձեռն
Իրավունք ունի՞ փորձաքննվող զինակոչիկը հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալ առձեռն
Հարց
Իրավունք ունի՞ փորձաքննվող զինակոչիկը հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալ առձեռն
Պատասխան
։ԱՅՈ՛, իրավունք ունի ստանալ եզրակացության պատճենը` իր ցանկությամբ։ Հարկ է նշել, որ բժշկազինվորական փորձաքննքւթյան հանձնաժողովի հետազոտության եզրակացությունը զինակոչիկի դուրս գրման պահին դեռևս պատրաստ չի լինում, և այդ նպատակով պետք է ներկայանա լրացուցիչ անգամ, ու, իր դիմումի համաձայն, վերցնի եզրակացության պատճենը։ Եզրակացության բնօրինակը տրվում է զինկոմիսարիատին։
55․ Փորձաքննվող զինակոչիկի ընտանիքի անդամները իրավունք ունե՞ն նրա փոխարեն` առձեռն ստանալ եզրակացությունը
Փորձաքննվող զինակոչիկի ընտանիքի անդամները իրավունք ունե՞ն նրա փոխարեն` առձեռն ստանալ եզրակացությունը
Հարց
Փորձաքննվող զինակոչիկի ընտանիքի անդամները իրավունք ունե՞ն նրա փոխարեն` առձեռն ստանալ եզրակացությունը
Պատասխան
։ԱՅՈ՛, փորձաքննվող զինակոչիկի ընտանիքի անդամներն իրավունք ունեն նրա փոխարեն ստանալ վերջինիս վերաբերյալ կատարված փորձաքննության եզրակացության պատճենը, եթե նա անչափահաս է: Մյուս բոլոր դեպքերում փորձագիտական եզրակացության պատճենը կարող է ստանալ միայն զինակոչիկը կամ նրա օրինական ներկայացուցիչը։
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն