Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ի պարզաբանումը լրատվական միջոցների համար

Անդրադառնալով լրահոսում հայտնված այն լուրերին, թե Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) հունվարի 10-ին միջադեպ է տեղի ունեցել տնօրենի և աշխատակցի միջև, հայտնում ենք հետևյալը․

Աշխատակիցը՝ Վաղինակ Հովհաննիսյանը միջադեպի մանրամասները ներկայացնելիս խեղաթյուրել է փաստերը և անհիմն հայտարարություններ արել։
Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ին ՀԱՊԱԿ-ում տեղի է ունենում գործակարգավորական խորհրդակցություն, որին մասնակցել են փոխտնօրենները, բաժանմունքի վարիչները, ավագ քույրերը, դեղատան և լաբորատորիայի վարիչները, գլխավոր քույրը, հիվանդանոցի տնտեսուհին, հիվանդանոցում աշխատող բոլոր հոգեբույժները, հոգեբանները, թերապևտը և այլոք։

Ինչպես միշտ հերթապահ բժշկի կողմից ներկայացվել է զեկույցը հերթապահության մասին, վերջին մեկ օրվա պացիենտների շարժը, որոշ հարցեր, որոնք հատուկ ուշադրության կարիք կարող են ունենալ կապված պացիենտների առողջության հետ։

Որպես տնօրեն Սերգեյ Խաչատրյանը շարունակել է խորհրդակցությունը՝ ներկայացնելով կարևոր հարցեր հիվանդանոցի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև աշխատակազմի հետ որոշել բուժհաստատության ընդհանուր ժողովի անցկացման օրը։

Բոլորը համաձայնվել են, որ հունվարի 20-ը ամենահարմար օրն է և առանց բացառության բոլոր աշխատակիցները պետք է հրավիրվեն և ներկա գտնվեն ժողովին։

Տնօրենը նշել է, որ հիմնական զեկույցը լինելու է հաշվետվությունը 2019թ․ ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ և որ տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքեր են իրականացվել՝ լավ արդյունքներ գրանցելով։ Խոստումներից միակ կետը, որ չէր կատարվել՝ դա աշխատակիցներին նախատոնական պարգևավճար տալն էր։ Սեպտեմբերից բազմաթիվ հաշվարկներ և կանխատեսումներ էր արվում ֆինանսական հոսքերի հետ կապված և, ի վերջո իրատասական դարձավ մոտ 6,0 մլն դրամը հավասարաչափ բաշխելը աշխատակիցների միջև՝ դեկտեմբերի վերջին տասնօրյակում, ընդ որում խուսափելով պարտքերի և պարտավորությունների չվճարումից կամ ի հաշիվ այլ անհրաժեշտ գործունեության։ Այսինքն՝ մինչև Վ․ Հովհաննիսյանի ՝ դատարանի վճռով իր նախկին աշխատանքին վերականգնվելը։

Նշված դատարանի վճիռը ստանալուց և օրինական ուժի մեջ մտնելու պահից տնօրենի հրամանով Վ․Հովհաննիսյանը նշանակվել է բուժական գծով փոխտնօրեն։ Այդ մասին հայտարարվել է աշխատակիցներին և ասվել, որ առաջիկայում կկատարվի երկու փոխտնօրենների աշխատանքային պարտականությունների վերաբաշխում, քանի որ մինչ այդ պահը ՀԱՊԱԿ-ում աշխատել է միայն մեկ փոխտնօրեն։

Կարևոր ենք համարում նշել, որ ուղիղ մեկ տարի առաջ, երբ տեղեկացել ենք, որ Վ․Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ՀԱՊԱԿ-ի դեմ՝ իր պաշտոնում վերականգնվելու համար, վերջինիս առաջարկվել է այլ թափուր հաստիքներ՝ օրինակ բաժանմունքի վարիչ, սակայն Վ, Հովհաննիսյանը մերժել է առաջարկը։ Երկրորդ հանիպման ժամանակ Վ․Հովհաննիսյանին առաջարկվել է զբաղեցնել փորձաքննությունների գծով փոխտնօրենի թափուր պաշտոնը, առաջարկելով, որ հարկադիր պարապուրդի գումարները փոխանցվեն 2020-ին՝ երկուստեք համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան։ Նույնպես մերժվել է։ Իսկ, ավելի ուշ տեղեկացել ենք, որ արդեն զբաղեցնելով բուժգծով տեղակալի պաշտոնը Վաղինակ Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել ԴԱՀԿ՝ դատարանի վճռի հարկադիր կատարման պահանջով։

Սա անազնիվ մոտեցում էր ՀԱՊԱԿ-ի ողջ անձնակազմի համար, ովքեր մեկ տարվա ընթացքում ջանք չեն խնայել հիվանդանոցը դուրս բերելու ծանր ֆինանսական վիճակից՝ մշտապես գտնվելով խիստ տնտեսումների իրականության մեջ, և այն պահին, երբ կենտրոնը ազատվել էր պարտքերից և հնարավորություն ստացել մի փոքր գումարով քաջալերել նրանց՝ խոստացված ծրագիրը տապալվեց։

Գիտակցելով, որ ԴԱՀԿ-ի օրինական գործողությունները կարող է վատ հետևանք ունենալ կենտրոնի բնականոն գործունեության վրա՝ Վ․Հովհաննիսյանին վճարվել է պարապուրդի ամբողջական գումարը։

Հունվարի 10-ի գործակարգավարական խորհրդակցությանը՝ աշխատակազմի հարցերին ի պատասխան, տնօրենը հիշատակել է իրողությունը, որին ի պատասխան Վ․ Հովհաննիսյանը կոպիտ ձևով ընդատել է նրան։ Լարվածությունը մեղմելու համար տնօրենը դուրս է հրավիրել աշխատակցին, իսկ վերջինս սկսել է ձայնն էլ ավելի բարձրացնել։

Սերգեյ Խաչատրյանը ընդատել է գործակարգավարական խորհրդակցությունը, իսկ Վ․Հովհաննիսյանին խնդրել, որ մնա՝ նպատակ ունենալով բացատրել քաղաքավարության և բուժհաստատության էթիկական նորմերը, որոնք Վ․Հովհաննիսյանը կոպտորեն և անհարգալից կերպով խախտել էր։
Իր այն պնդումներին, թե տնօրեը «աթոռը բարձրացրել է, որ խփի»՝ չի համապատասխանում իրականությանը։ Լարված իրավիճակում Վ․Հովհաննիսյանը բարձր բղավել է, որ հարցը ուրիշ տեղ կքննարկվի և դուրս է եկել աշխատասենյակից։

Դեպքից հետո տնօրենը փորձել է նորից հրավիրել խոսելու, սակայն վերջինս դուրս է եկել հիմնարկից։

Ցանկանում ենք նշել, որ ցավում ենք կենտրոնում տեղի ունեցած նման միջադեպի համար, իսկ Վ․Հովհաննիսյանին խորհուրդ ենք տալիս մտնել կառուցողական դաշտ և պատշաճ կատարել իր վրա դրված աշխատանքային պարտականությունները։

ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև

Ընդունարան
+374 10 47 53 22

[email protected]

ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք

Կարդալ ավելին ՀԱՊԱԿ-ի մասին

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Սոցցանցեր

ՀԱՊԱԿ բոլոր ծառայությունները

Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...

Ավելին Կանոնադրություն