Գլխավոր | Լուրեր | Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցը ուղիղ 40 տարի առաջ ընդունեց իր առաջին պացիենտներին
ՀԱՊԱԿ-ը Նուբարաշենի և Նորքի հոգեբուժական հիվանդանոցների իրավահաջորդն է։ Ստեղծված լինելով մոտ երկու տարի առաջ, այնումենայնիվ, կրում է Հանրապետության այդ երկու հզոր և առաջատար հոգեբուժական հիվանդանոցների լավագույն ավանդույթները, գիտական և բժշկական մասնագիտական փորձը և կարողությունները։
Քառասուն տարի անց մենք նախապատրաստվում ենք մեծածավալ վերակառուցման՝ հիմվելով նոր ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան պահանջների և պացիենտներին արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու հիմնարար սկզբունքների վրա։ Ամենակարևորը՝ մենք այսօր հանձնառություն ենք ստանձնել պաշպանել մեր պացիենտների իրավունքները, մեր գործողությունները հիմնավորելով բացառապես պացիենտի շահով։ Նուբարաշենում գտնվող "Հոգեկան առողջության ազգային կենտրոնի" բոլոր աշխատակիցներին շնորհավորում ենք և շնորհակալություն ենք հայտնում տարիների ընթացքում պացիենտներին և հիվանդանոցին իրենց նվիրվածության համար, նաև բոլոր նրանց, ով իր աշխատանքով երբևէ ներդրում է ունեցել այս հիվանդանոցի բարի համբավի կայացման մեջ։
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է։ ՇՆՈՐՀԱՎՈՐ...
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն