Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ի մի շարք բաժանմունքներից ընտրված 15 պացիենտներ այցելեցին
Հուլիսի 3-ին ՀԱՊԱԿ-ի մի շարք բաժանմունքներից ընտրված 15 պացիենտների համար, աշխատանքային թերապիայի մասնագետի, սոցիալական աշխատողի և երեք հիվանդապահների ուղեկցությամբ, կազմակերպեցինք "Էրեբունի" թանգարանի և Նուբարաշենի եկեղեցու այցելություն։ Երբևէ նախկինում նման այց ՀԱՊԱԿ-ի տարածքից դուրս կազմակերպված չի եղել։ Միանգամից ասենք, որ ամեն ինչ անցավ նախապես մանրամասն մշակված ծրագրի շրջանակներում, մեծ ոգևորությամբ։
Պացիենտները երջանիկ են և ուրախ, խնդրում են՝ էլի․․․ "Էրեբունի" թանգարանում նրանց ընդունեց տնօրենը, ի դեպ մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում այցը անվճար կազմակերպելու և ընդգծված հոգատարության համար։ Պացիենտները խմբավարի ուղեկցությամբ շրջել են թանգարանի և հին քաղաքի տարածքներում, երգել են "Էրեբունի-Երևանը", շփվել են թանգարանի աշխատակիցների, ավստրալահայ տուրիստների հետ։ Այնուհետև, նրանց մեր ավտոբուսով տեղափոխել ենք Նուբարաշենի եկեղեցի։ Մոմ են վառել, զբոսնել են հարակից պուրակում, շփվել են բնակիչների հետ, պաղպաղակ և սուրճ են վայելել և․ նույնիսկ ուզեցել են ուրիշներին հյուրասիրել։ Եվ, վերջապես, բարեհաջող վերադարձել են ՀԱՊԱԿ։ Ասենք, որ առաջին փորձը հաջողվեց, կփորձենք ավելի մեծ թվով պացիենտներ ներգրավել։
Վերջում, ուզում ենք հատուկ նշել, որ այս շրջագայությունը ինքնանպատակ չէր։ Սա նաև առաջին փորձն էր, պացիենտներին փակ հիվանդանոցային միջավայրից հանել բաց աշխարհ, ինչը պացիենտներին հնարավորություն է տալիս վերագտնելու իրենց, հասկանալու, որ իրենք նաև հասարակության մեկ կարևոր մասն են։ Սա է միակ ճանապարհը լիարժեք առողջացման և նաև մեր առաքելությունը։
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն