Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում այլևս փակ թեմաներ չկան
Ամիսներ առաջ ասել էինք, որ ՀԱՊԱԿ-ում այլևս փակ թեմաներ չկան, նաև, որ միայն տեխնիկական վերազինման կամ նույնիսկ ամենաիդեալական և շքեղ վերանորոգման արդյունքում մեր հոգեբուժական բուժհաստատությունում փոփոխությունները կլինեն բավարարից շատ ու շատ հեռու։ Կարևորը անձնակազմի մտածելակերպի և հիվանդի հետ կապված սովորույթային վատ վարքագծի արմատական փոփոխությունն է։ Այս օրերին մեր աշխատանքների թիրախը հենց սա է։ Չնայած այն հանգամանքին, որ զսպման միջոցները փոխարինվել են, անձնակազմը տեղում անցել է որոշակի թվով անհրաժեշտ դասընթացներ, տեղի են ունեցել անթիվ և անհամար, մեծ ու փոքր հանդիպում-քննարկումներ, ամեն հարմար և ոչ հարմար պահին բացատրական աշխատանք է կատարվել, մի շարք դրվագներով աշխատակիցները՝ հիմնականում հերթապահ հիվանդապահները, կարգապահական տույժեր են ստացել, այնումենայնիվ, ՀԱՊԱԿ-ում դեռ կան մարդիկ, որոնք իրենց սովորություններից չեն ուզում հրաժարվել, ուստի և "ըմբոստանում" են։
Միանգամից ասեմ, որ այս գրառման հեղինակը ես եմ՝ ՀԱՊԱԿ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ Արդեն երկրորդ ամիսն է, ինչ բաժանմունքների այցելության ժամանակ, որի ընթացքում կարճատև զրուցում եմ գրեթե բոլոր հիվանդների հետ, այնուհետև կազմակերպում եմ նույն բաժանմունքի 10-12 (20%) պատահական սկզբունքով ընտրված հիվանդների հետ առանձնազրույցներ: Հաճախ, դրանց մասնակցում է նաև տնօրենի բուժական գծով տեղակալ Արմեն Հակոբյանը։
Առ այսօր, երկու հարյուրից ավել հիվանդերի հետ առանձին զրույց ենք ունեցել, որոնց ժամանակ բացահայտվել են տասնյակ խնդիրներ, այդ թվում կրկնվող խնդիրներ, այդ թվում միևնույն աշխատակցի անվան՝ հիվանդների կողմից բազմապատիկ անգամ հնչեցնելով․․․ և մեր արձագանքն էլ չի հապաղել։ Նաև վճռական ենք թերացածներին կարգապահական տույժեր սահմանելու հարցում։ Հունիսի սկզբին աշխատանքից իմ հրամանով ազատվեցին երկու հիվանդապահ և մեկ բուժքույր, երկու հիվանդապահ ստացան խիստ նկատողություն։ Ներկայում, մեկ այլ բաժանմունքի չորս աշխատակիցներ իմ հրամանով թույլ չեն տրվում աշխատանքի՝ մինչև ստեղծված հանձնաժողովը չներկայացնի մանրամասն հաշվետվություն նրանց վարքագծի, աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ։ Վստահ եմ, որ այս դեպքում, նույնպես, թերացողները կստանան իրենց վարքագծին համապատասխան արձագանք։
P.S. Այնպես չէ, որ միայն թերացողներն են թիրախում։ Հունիսին երկու քույր և երկու հիվանդապահ, որոնց մասին հիվանդները միայն դրական և ջերմ արձագանք են տվել՝ խրախուսվեցին, նրանց հերթական արձակուրդներին ավելացվեց երեք հավելյալ օր։ Ս․Խ․
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն