Գլխավոր | Լուրեր | Հերթական սեմինար. ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյան
ՀԱՊԱԿ-ում վարակների կանխարգելման հարցերին նվիրված դասախոսությունը ներկայացրեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը: Նշենք, որ մինչ սեմինարը, երկու շաբաթ առաջ, իր կողմից նաև գնահատվել էին հիվանդանոցի կարողությունները, անձնակազմի պատրաստվածությունը և ունակությունները, ուստի ներկայացված նյութը ուղղված էր գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների շտկմանը, ինպես նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ժամանակակից մոտեցումներին, պրակտիկ ունակությունների բարելավման շեշտադրումով: Ներկա էին բժիշկները, բուժքույրերը, մեծ թվով հիվանդապահներ: Սեմինարը անցավ ակտիվ, քննարկվեցին բազմաթիվ հարցեր: ՀԱՊԱԿ-ի ադմինիստրացիան շնորհակալ է Ռ.Աբովյանին և ՀՎԿԱԿ-ին աջակցության և համագործակցության համար: Վստահ ենք, որ այս սեմինարները մոտ ապագայում նոր որակ են տալու:
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն