Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում իրականացվող շարունակական բարեփոխումները
Մեկ ամսից ավելի է, ինչ ՀԱՊԱԿ-ում գործում է ներքին համակարգչային ցանց՝ 35 համակարգչով, որին զուգահեռ` բաժանմունքների վարիչներին և ավագ քույրերին հասանելի է դարձել նաև համացանցը։ Սա, անշուշտ, իր արդյունավետ ազդեցությունը կունենա բազմաթիվ գործընթացների վրա։ Այսպես, օրինակ, սկսել ենք տարբեր մակարդակներում վարվող գրանցամատյանների կրճատնման գործընթաց` դրանք փոխարինելով էլեկտրոնային ներքին թվային շտեմարանով, որը կլարացվի բաժանմունքներում և, այսուհետ, կլինի առցանց հասանելի։
Ներկայում համացանցով է իրականացվում ՀԱՊԱԿ-ի ամենօրյա առավոտյան ճեպընթաց (գործակարգավարական) խորհրդակցությունները` պաշտպանելով միմյանց վարակը տարածելու ռիսկերից։
Հետագայում, անձնակազմի համակարգչային ունակությունների բարելավմանը զուգընթաց, կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների մատուցման նոր մեթոդներ և, ամենակարևորը, կիրականացվի էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրում։
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն