Գլխավոր | Լուրեր | Սահմանափակումներ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
Հարգելի հայրենակիցներ, բոլորս ակամա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ամեն հաջորդ չարված կամ ուշացած քայլը կարող է դառնալ ճակատագրական։ ՀԱՊԱԿ-ում մի քանի ամիս է, ինչ գործում է հանձնուքների ընդունման խիստ սահմանափակումները։ Հիմա գնահատում ենք, որ ճիշտ քայլ էր։ Սակայն, իրավիճակը փոխվել է և մենք նաև հարկադրված ենք նոր՝ ավելի խիստ միջոցներ կիրառել․ Տեղեկացնում ենք, որ ԽՍՏԻՎ ԵՎ ՄԻԱՆՇԱՆԱԿ (համոզել չեք կարող, հաստատ չի ստացվի) ԱՐԳԵԼՎՈՒՄ է մեր պացիենտներին որևէ տեսակի, այդ թվում նախկինում թույլատրելի տեսակները հանձնուքի /պերեդաչի/ տեսքով բերել ՀԱՊԱԿ և հանձնել մեր պացիենտներին։ Խնդրում ենք մեր պացիենտների հարազատներին, այցելուներին հասկանալ, որ ամեն ինչ արվում Է մեր հիվանդներին՝ Ձեր հարազատներին, զերծ պահելու վիրուսից։ Վստանեցնում ենք, մեր բոլոր պացիենտները լավ են, հավելյալ սննդի կարիք չունեն։ ՀԱՊԱԿ-ում առ այսօր որևէ վիրուսային վարակ չկա։ Հուսով ենք, որ չի էլ լինելու։
Օգնեք Ձեր հարազատներին պաշտպանված մնալ։ Եղեք առողջ։
P.S. Առաջիկա օրերին կփորձենք Ձեր ցանկալի այցելությունները փոխարինել տեսակապի միջոցով վիրտուալ տեսակցությունների։
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն