Գլխավոր | Լուրեր | ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող պացիենտի հիվանդանոցից կարճաժամկետ բացակայելու կարգը
Հիվանդանոցային բուժում ստացող պացիենտին իր ընտանիքի անդամների կամ հարազատի կամ օրինական ներկայացուցչի կամ խնամակալի ուղեկցությամբ թույլ է տրվում կարճաժամկետ բացակայել բաժանմունքից, հեռանալով հիվանդանոցի տարածքից, առավելագույնը 6 ժամով, բայց ոչ ուշ քան ժամը 21:00, ուղեկցողի գրավոր դիմումի հիման վրա:
Բացակայությունը կարող է տեղի ունենալ աշխատանքային ժամերին բաժանմունքի վարիչի և բուժող բժշկի համաձայնությամբ, իսկ աշխատանքային ժամերից դուրս բացառապես հերթապահ բժշկի թույլտվությամբ, անհրաժեշտության դեպքում, բուժող բժշկի հետ խորհրդակցության արդյունքում։ Բոլոր դեպքերում կարճաժամկետ բացակայելու թույլտվությունը պետք է արտացոլվի պացիենտի հիվանդության պատմագրի մեջ համապատասխան գրառման միջոցով։
Ուղեկցող անձը կամ անձիք թույլտվություն ստանալու նպատակով ներկայացնում են․
- - դիմում, նշելով բացակայության նպատակը,
- - անձը հաստատող փաստաթուղթ, որի պատճեն կցվում է պացիենտի հիվանդության պատմագրի մեջ, հերթապահ բժշիկը ուղեկցող անձի համաձայնությամբ, կարող է այն հեռախոսով լուսանկարել,
- - դիմողի հեռախոսահամարը,
- - բացակայության ընթացքում պացիենտի գտնվելու վայրը և հասցեն,
- - ինչպես նաև այն տրանսպորտային միջոցը և դրա պետհամարանիշը, որով տեղափոխվելու է պացիենտը։
Թույլ է տրվում կարճաժամկետ բացակայություն միայն այն պացիենտին, որը․
- - հոգեկան վիճակով և վարքով իր կամ շրջապատի համար վտանգ չի ներկայացնում,
- - չեն տառապում սրացման փուլում գտնվող քրոնիկ այլ հիվանդություններով,
- - չեն գտնվում հարկադրական կամ ոչ հոժարակամ բուժման մեջ,
- - վերջին 10 օրերի ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցներ կամ դեղորայքային հանդարտեցման մեթոդներ ստացիոնարում չի կիրառվել:
Բուժող բժիշկը կամ հերթապահ բժիշկը կարճաժամկետ բացակայությունը գրանցում է պացիենտի հիվանդության պատմագրում և հատուկ մատյանում, նշելով․
- - բացակայության սկիզբը /ժամը/,
- - վերադառնալու նախատեսված ժամը,
- - ուղեկցող անձի անուն ազգանունը, հեռախոսահամարը,
- - անձը հաստատող փաստաթղթի համարը,
- - բացակայության ընթացքում գտնվելու վայրը և ճշգրիտ հասցեն։
Պացիենտի վերադարձը նույնպես նշվում է հիվանդության պատմագրի մեջ առանձին գրառմամբ։ Վերադարձի գրառումը պետք է հստակ պարունակի տվյալներ պացիենտի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ։
Սահմանված ժամին չվերադառնալու կամ նախատեսվածից ուշ վերադառնալու դեպքում հերթապահ բժշկը իր հերթապահության ավարտին զեկուցում է դեպքի վերաբերյալ բաժանմունքի վարիչին, բուժող բժշկին և տնօրինությանը, որի կապակցությամբ որոշում է կայացվում պացիենտի ստացիոնար բուժման շարունակման կամ դուրս գրման վերաբերյալ:
ՀԱՊԱԿ դիմելու դեպքում խնդրում ենք գրանցվել ստորև
Ընդունարան
+374 10 47 53 22
ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փող., 1/3 շենք
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Հոգեկան հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացած դիսպանսերների պոլիկլինիկաների հոգեբույժների ուղեգրով, զորակոչային տարիքի անձինք՝ զինկոմիսարիատների ուղեգրով...
Ավելին Կանոնադրություն